Copy SMS

Արևելագիտություն

Արևելագիտություն - գրականություն, բանասիրական, ճեմարանում


Արևելագիտությունն Արևելքի ժողովուրդների պատմությունը, տնտեսությունը, լեզուները, գրականությունը, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները, արվեստն ուսումնասիրող գիտական համակարգ է:


Արևելագիտությունն սկզբնավորվել է XVI–XVII դարերում՝ Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում: Արևելագիտության ճյուղեր են հայագիտությունը, կովկասագիտությունը, բյուզանդագիտությունը, արաբագիտությունը, թուրքագիտությունը, իրանագիտությունը և այլն:


Հնագույն ժամանակներից հարևան ժողովուրդների մասին Հայաստանում որոշակի պատկերացում են ունեցել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի միջոցով: Միջնադարյան հայ պատմիչների, ինչպես նաև հունարենից, եբրայերենից, ասորերենից, պարսկերենից, արաբերենից, վրացերենից հայերեն թարգմանված կրոնական, փիլիսոփայական, բնագիտական, գեղարվեստական երկերում բազմաթիվ հավաստի և արժեքավոր տեղեկություններ կան հարևան երկրների ու նրանց բնակիչների մասին:


XVI–XVIII դարերում տարբեր երկրներում հայ համայնքների առաջացման հետևանքով հայկական մշակութային, գիտական կենտրոններ են ձևավորվել Ավստրիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում, որոնցից շատերը զբաղվել են նաև արևելագիտությամբ: Հայ արևելագիտության զարգացմանը մեծապես նպաստել են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները՝ Ղևոնդ Ալիշանը, Ղուկաս Ինճիճյանը, Միքայել Չամչյանը, Հովսեփ Գաթըրճյանը և ուրիշներ: 1815 թ-ին Մոսկվայում հիմնադրված հայագիտական և արևելագիտական կենտրոն Լազարյան ճեմարանում են գործել Ստեփանոս Նազարյանցը, Մկրտիչ Էմինը, Քերովբե Պատկանյանը, Գրիգոր Խալաթյանցը և ուրիշներ: Արևելագիտական ուսումնասիրություններ կատարվել են նաև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:


1923 թ-ից Երևանի համալսարանում Հրաչյա Աճառյանի ջանքերով դասավանդվել են արևելյան լեզուներ և գրականություն, իսկ 1940 թ-ին բանասիրական ֆակուլտետում բացվել է արևելագիտության բաժինը, որը 1968 թ-ին վերածվել է ֆակուլտետի: 1958 թ-ին բացվել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի արևելագիտության բաժանմունքը, որը 1971 թ-ին վերակազմավորվել է Արևելագիտության ինստիտուտի: 


Արևելագիտական առանձին ուսումնասիրություններ կատարվում  են նաև Մատենադարանում, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում և այլ բուհերում: Հայ արևելագետները հիմնականում զբաղվում են արաբագիտության, թուրքագիտության, իրանագիտության, քրդագիտության, կովկասագիտության, բյուզանդագիտության հարցերով և Հին Արևելքի դրացի մի շարք երկրների պատմությամբ: Զգալի աշխատանքներ են կատարվել նաև հելլենիզմի ուսումնասիրության, խեթագիտության բնագավառներում, արևելյան և հայկական աղբյուրների հրատարակման համար: Ճանաչված արևելագետներ են Մարի Բրոսսեն, Յոզեֆ Մարկվարտը, Հովսեփ Օրբելին, Նիկողայոս Մառը, Սուրեն Երեմյանը, Ռուբեն Սահակյանը, Հրաչ Բարթիկյանը, Մանվել Զուլալյանը, Պարույր Մուրադյանը, Նիկոլայ Հովհաննիսյանը  և ուրիշներ: 


4

6

1957

  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-04-05 23:32:03
    ԼԱՎՆԱ ԼԻԱՆ ՋԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՐ (բռավո) (լավ)
  • LiAn
    2012-04-05 23:57:13
    (ծաղիկ) (ծաղիկ) ուրախ եմ,որ դուր եկավ
    • ღღღ LILUSHIK ღღღ
      2012-04-06 00:00:06
      ՀԱ ՇԱԱԱԱԱՏ ԼԻԼ ՋԱՆ (լավ) (լավ)
      • LiAn
        2012-04-06 00:02:35
        (գինի) (գինի) (գինի) O:) O:) O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • ღღღ LILUSHIK ღღღ
        2012-04-06 00:10:44
        (գինի) (գինի) (գինի) (գինի) (խփո) (խփո)
  • Lusi ◕‿◕
    2012-04-06 15:18:47
    (լավ) (լավ) (լավ)