Copy SMS

Բրիտանացին որոշել է ամուսնանալ տոնածառի հետ

Բրիտանացին որոշել է ամուսնանալ տոնածառի հետ - հետաքրքիր, զարմանալի


   Բրիտանական Ուիլթշիր կոմսության բնակիչը որոշել է ամուսնանալ ամանորյա տոնածառի հետ: 47-ամյ
ա Էնդի Փարքի խոսքերով, աշխարհում ամենից շատ նա իր տոնածառն է սիրում:

   «Ես լսել եմ, որ մարդիկ ամուսնանում են իրենց ընտանի կենդանիների հետ, իսկ ինչու՞ ես չպետք է ամուսնանամ տոնածառի հետ»,- նշել է Փարքը: Տղամարդը հայտարարել է, որ արդեն իր ծառի համար ամուսնական մատանի է ձեռք բերել: «Ճիշտ է, ես դեռ չգիտեմ, թե որ ճյուղին պետք է դնեմ մատանին»,- ավելացրել է բրիտանացին:
Էնդի Փարքը տեղեկացրել է, որ մտադիր է կազմակերպել ավանդական ամուսնական արարողություն: Միակ լուրջ դժվարությունը, ինչպես ինքն է կարծում, հոգևորական գտնելն է, որը կհամաձայնվի անցկացնել հարսենական ծիսակատարությունը:

   Հատկանշական է, որ Փարքը վաղուց է հետաքրքրվում ամանորյա թեմաներով և այս տոնը նա նշում է ամեն օր` 17 տարի շարունակ: Տղամարդը պատմել է, որ Ծննդյան տոները նա սկսել է նշել 1993 թ.-ի հուլիսից, երբ տխրության և ձանձրույթի մեջ էր, և   նա որոշեց ո
ւրախացնել ինքն իրեն: