Copy SMS

Եղիսաբեթ II թագուհու ներքնաշորը կհանվի աճուրդի

Եղիսաբեթ II թագուհու ներքնաշորը  կհանվի աճուրդի - ներքնաշոր, թագուհի

 Ներքնաշորը, որն ինչպես ենթադրվում է պատկանել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին, ԱՄՆ-ում հանվել է աճուրդի:

  Ինչպես հայտնի է դարձել, թագուհու անձնական իրը պատկանել է Ֆլորիդայի բնակիչ Ժոզեֆ դե Բիչկե Դոբրոնյիին (Joseph de Bicske Dobronyi), որը մահացել է այս տարվա ամռանը: Թե ինչպես է թագուհու կիսավարտիքը հայտնվել ամերիկացու մոտ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ իբր թագուհին մոռացել է այն ինքնաթիռում, երբ 1968 թ.-ին այցելել է Չիլի: Հենց այն ժամանակել է դե Բիչկեն ձեռք է բերել կիսավարտիքը և պահպանել այն մոտ 40 տարի:


Եղիսաբեթ II թագուհու ներքնաշորը  կհանվի աճուրդի - ներքնաշոր, թագուհի Ըստ տեղեկությունների, լոտի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել բրիտանական Hansons Auctioneers and Valuers աճուրդի տունը: Նրանք մտադիր են վերագնել կիսավարտիքը և աճուրդի ժամանակ վաճառել այն մոտավորապես 6 հազար ֆունթ սթերլինգով: 

Եղիսաբեթ II թագուհու ներքնաշորը  կհանվի աճուրդի - ներքնաշոր, թագուհի


 Հատկանշական է, որ Hansons Auctioneers and Valuers-ը թագավորական ներքնաշոր վաճառելու փորձ ունի: 2008 թ.-ին, աճուրդի տունը վաճառքի էր հանել Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի կիսավարտիքը: