Թոշակառու զույգը կբավարարվի փոքրիկ փոխհատուցումով
Օրերս Twitter-ի իր միկրոբլոգում երգիչ Ջասթին Բիբերը երկրպագուհիներին հայտնել է իր հեռախոսի համարը` առանց նշելու վերջին թիվը: Երկրպագուհիները սկսել են զանգել Բիբերին` փորձելով բորոլ հնարավոր 10 թվերը:
Նույնիսկ չկասկածելով դրա մասին` Ջասթինն անհանգստություն է պատճառել ամուսնական մի զույգի: Նրանց հեռախոսն այդ օրը դադար չի ունեցել` Ջասթինի երկրպագուհիների զանգերի պատճառով:
Չնայած նրան, որ Բիբերն ավելի ուշ ջնջել է հաղորդագրությունը Twitter-ից, ամուսնական զույգին դեռ շարունակում են զանգել:
Նրանք հայտարարել են, որ հայց են ներկայացնելու համաշխարհային աստղի դեմ: Թոշակառու զույգը նշել է նաև, որ իրենք կբավարարվեն փոքրիկ փոխհատուցումով, Բիբերի անհատական ներողությամբ և համերգի տոմսերով` իրենց թոռնուհիների համար:
CopyPaste Նախագահի ՕգնակաՆ (Արթուր Մանուկյան)
2012-04-07 10:19:53JBieber
2012-04-07 10:24:58elen11eva
2012-04-07 10:26:26Lil belieber
2012-04-07 12:56:40BYE
2012-04-07 13:53:10Lil belieber
2012-04-07 13:53:59Emma
2012-04-07 15:11:21Աննա Ավագյան
2012-04-07 15:13:26<>
2012-08-09 15:43:48