Copy SMS

Կրիաներ

Կրիաներ - գեղեցիկ, հետաքրքիր, զարմանալի

Կրիաներ - գեղեցիկ, հետաքրքիր, զարմանալի

Կրիաները սողունների կարգի կենդանիներ են: Նրանք սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից՝ կոտիլոզավրերից: Որոշ կրիաներ ապրում են բացառապես ցամաքում: Դարավոր զարգացման ընթացքում նրանցից շատերն աստիճանաբար հարմարվել են քաղցրահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին. հիանալի լողում են, ջրում արագաշարժ են ու ճարպիկ՝ չնայած ցամաքում ծանրաշարժ են ու դանդաղկոտ: Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7,5 սմ, կենդանի զանգվածը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 400 կգ):

Կրիաները տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից: Հայտնի է 307 տեսակ, որոնցից 3-ը՝ միջերկրածովյանը, կասպիականը և ճահճայինը, հանդիպում են նաև Հայաստանում:

Կրիաների մարմինն ամփոփված է ոսկրային զրահում, որը կազմված է մեջքային (կարապաքս) և փորային (պլաստրոն) վահանիկներից, որոնք ձևավորվում են կրծքավանդակի, որովայնի ու կոնքի ողերի միաձուլումից: Զրահն արտաքինից պատված է եղջերային վահանիկներով և առջևից ու հետևից ունի անցքեր, որտեղից կենդանին դուրս է հանում գլուխը, պոչը և վերջույթները: Վերջիններիս շարժումներն ապահովում են կրիայի շնչառությունը: Ցամաքային տեսակների զրահը բարձր է, ուռուցիկ, ծովայիններինը՝ շրջահոսուն: Կրիաներն ատամներ չունեն, նրանք սնունդը պատառոտում և կտրում են ծնոտի եղջրային շապիկով՝ թիթեղիկներով: Պարանոցը մկանուտ է, երկար, գլուխը՝ շարժուն: Իրանային մկանները թույլ են զարգացած, իսկ պարանոցի, վերջույթների և պոչի մկանները հզոր են: Լավ է զարգացած տեսողությունը, իսկ լսողությունը թույլ է:

Կրիաները հիմնականում բուսակեր են. ծովային տեսակները սնվում են ջրիմուռներով և մանր կենդանիներով: Քաղցրահամ ջրերում ապրողները գիշատիչ են. սնվում են մանր փափկամարմիններով, ձկներով, երկկենցաղներով, երբեմն՝ բույսերով: Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել:

Կրիաները ջերմասեր են: Ցուրտ եղանակներին նրանք ընկնում են թմրության մեջ և կարող են ձմեռային ու գարնանային քուն մտնել:

Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող կրիաները ձվադրում են ցամաքում. դնում են 2–400 ձու: Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում: Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն սկսում են անմիջապես ինքնուրույն կյանք վարել: Սկզբնական շրջանում նրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է: Ապրում են մինչև 300 տարի: Կրիաներն իրենց զրահը չեն փոխում: Նրանցից շատերը ոչնչանում են վաղ շրջանում, երբ ոսկրային զրահը դեռ կարծրացած չի լինում: Պատահում է նաև, որ զրահը չի փրկում նույնիսկ հասուն կրիային. գիշատիչ թռչուններն ու գազանները կարողանում են նրան պոկել-հանել զրահի միջից: Իսկ մարդիկ կրիայի զրահից պատրաստում են զանազան իրեր, շատ երկրներում էլ նրա ձուն և միսը համարվում են նրբախորտիկ:

Կրիաներին հաճախ պահում են տեռարիումներում: Նրանց խնամելը դժվար չէ, սակայն հարկավոր է որոշակի ջերմաստիճան և համապատասխան սնունդ:

Որոշ տեսակներ արդյունագործական նշանակություն ունեն, որոշները վնաս են հասցնում ձկնաբուծությանը: 

6

26

2838

  • GOR BARCA FAN
    2012-04-06 18:12:25
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) ԼԱՎ ՊՈՍՏ ԷՐ
    • SARGSYAN L.
      2012-04-06 18:14:04
      ՄԵՐՍԻԻ ԳՈՌ ՋԱՆ (գինի)
  • Viki FCB ➷❤➹
    2012-04-06 18:13:50
    (լավ) (բռավո) (լավ)
  • (ړײ)MASH(ړײ)
    2012-04-06 18:16:14
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • SARGSYAN L.
      2012-04-06 18:20:12
      ՄԵՐՍԻԻԻԻԻԻԻ ՄԱՐՍ (ծաղիկ) (ծաղիկ) ՉԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԻ ՈՆՑ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ ԿՐԻԱԻՍ :'( :'( :'(
  • Davo95
    2012-04-06 18:24:10
    Կրիայի կաշի եմ ծախում :D :D :D :D
    • (ړײ)MASH(ړײ)
      2012-04-06 18:26:19
      ԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻ ԴՈՒ ԿԱՐՈՂԱ ՄԱՐԴՈՒ ՄԻՍ ԷԼ ԵՍ ԾԱԽՈՒՄ ԽԱԲԱՐ ՉԵՆՔ՞՞՞ :^) :^)
      • Davo95
        2012-04-06 18:27:12
        :D :D այյյյյյյ մեռաաաաաաաաա :D :D :D :D չէ պրծելա դրանք :D :D
      • SARGSYAN L.
        2012-04-06 18:29:46
        ՄՈՐ ՄԻ ՔԻՉ ՇՈՒՏ ԱՍԵԻՐ ԿԼԻՆԵՐ ԵՐԵՎԻ :D :D
      • (ړײ)MASH(ړײ)
        2012-04-06 18:34:38
        (:| (:| (:| (:| (:| ՈՒՇԱՑԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ՀԻՄԱ ՄԵՆԱԿ ՉԱՂ ՄԱՐԴՈՒ ՄԻՍԱ ԼԻՆԵԼՈՒ :(
      • Davo95
        2012-04-06 18:36:14
        հենց նոր զանգին ասին աղջիկեն բերում :D :D կուզես էտ ՞՞՞՞
  • (ړײ)MASH(ړײ)
    2012-04-06 18:30:28
    :D :D :D :D :@ :@ :@ ՆԱԻ ՀԱ ԷՍ թ ՏԱՐԻԱ ՄԱՆ ԵՄ ԳԱԼԻ ՀԵՆՑ ՍՏԱՆԱՍ ՁԵՆ ԿՏԱՍ :D :D
    • Davo95
      2012-04-06 18:32:40
      Օկ , բայց հիմնականում չախ մարդու միսա լինում մոտս :D :D :D
  • (ړײ)MASH(ړײ)
    2012-04-06 18:33:38
    ԸԽՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔ (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) :@ :@ :@ :@ :@ (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԱՎ (լավչեմ)
    • Davo95
      2012-04-06 18:35:11
      Օկ :D :D :D
  • Lusi ◕‿◕
    2012-04-06 18:57:02
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • SARGSYAN L.
      2012-04-06 19:56:52
      մերսիիիիիի Լուս ջան (ծաղիկ)
      • (ړײ)MASH(ړײ)
        2012-04-06 20:04:06
        (լավ) (լավ) (լավ)
      • SARGSYAN L.
        2012-04-06 20:09:28
        O:) O:) O:)
      • Lusi ◕‿◕
        2012-04-06 20:27:48
        խնդրեմ (ծաղիկ) (ծաղիկ)
      • SARGSYAN L.
        2012-04-06 20:31:56
        (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)