Հայտնիների մայրերը
Գվինեթ Պելտրոու և Բլեյթ Դեյներ
Գվինեթ Պելտրոուն փոքր տարիքից մոտ է եղել կինոաշխարհին:Նրա հայրը Բրյուս Պելտրոուն հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր էր, իսկ մայրն էլ ճանաչված դերասանուհի Բլեյթ Դեյներն է: Բլեյթը նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում և դեռ շարունակում է նկարահանվել: Նրան կարող ենք հիշել այնպիսի ֆիլմերից , ինչպիսին են «Ամուսիներն ու կանայք», «Ունք-Ֆուին՝ երախտագիտությամբ», «Գժված քաղաքը», «Հանդիպում ծնողների հետ» և այլն:Հենց մորից էլ Գվինեթը ժառանգել է դերասանական տաղանդը:
Եվա Գրինը նույնպես շարունակել է մոր՝ ֆրանսիացի հայտնի դերասանուհի Մարլեն Ժոբերի ճանապարհը:Մարլենը սովորել է «Դիժիոն» կոնսերվատորիայում ,ապա Փարիզի ազգային դրամատիկական ինստիտուտում և սկսած 1963 թվականից աշխատել է թատրոնում :Նրա դեբյուտային ֆիլմը եղել է Ժան Լյուկ Գոդարի «Տղամարդ կինը» ֆիլմը ,որից հետո մինչև 1990 թվականը ակտիվորեն շարունակել է նկարահանվել տարբեր ֆիլմերում :2007 թվականին Մարլեն Ժոբերը արժանացավ պատվավոր «Սեզար» մրցանակի: Ներկայումս Մարլենը ծավալում է գրականագիտական գործունեություն:
Թատրոնի և կինոաշխարհի հետ են կապված նաև Կիրա Նայթլիի ծնողները: Նրա մայրը Շարման Մկդոնալդը իրեն փորձել է և՛ որպես դերասանուհի , և՛ որպես մոնտաժիստ,բայց առավել հայտնի է որպես սցենարիստ և դրամատուրգ:Նա թատրոնի համար պիեսներ է գրում,ինչպես նաև մի շարք ֆիլմերի սցենարիստ է ,այդ թվում է նաև «Արգելված սեր» ֆիլմինը ,որտեղ Կիրան մարմնավորել է գլխավոր կերպարին
Անջելինա Ջոլի և Մարշելին Բերտրան
Անջելինա Ջոլին նույնպես դերասանական տոհմի ներկայացուցիչ է:Նրա հայրը հոլիվուդյան դերասան Ջոն Վոյթն է, իսկ մայրը դերասանուհի և պրոդյուսեր Մարշելին Բերտրանը:Մարշելինը նկարահանվել է «Երկաթե կողմը» սերիալում, «Ելքը գտնելու ճանապարհին» և «Տղամարդը ով սիրում էր կանանց» ֆիլմերում:2005-ին հանդես է եկել որպես «Աշխատասերը» ֆիլմի պրոդյուսեր:Մարշելինը ներգրավված է եղել մի շարք բարեգործական ծրագրերում:
1990 թվականին Մարշելինի մոտ հայտնաբերվել քաղցկեղ:Նա մահացել է 2007 թվականին՝ 56 տարեկան հասակում: Նրա երեխաները Անջելինան և Ջեյմսը այդ պահին եղել են նրա կողքին:
Ջենիֆեր Էնիստոն և Նենսի Դոյ
Ջենիֆերի մայրը դերասանուհի և մոդել Նենսի Դոյն է ,ով այդպես էլ աստղ չդարձավ:Հարկ է նշել ,որ Էնիստոնի և մոր հարաբերությունները այքան էլ հարթ չեն:Շատերը դա բացատրում էին նրանով , որ Նենսի Դոյը իր աշխատանքային անհաջողությունների պատճառով կուտակված զայրույթը թափում էր աղջկա վրա,դրա հետևանքով էլ նրանք այդքան հաճախ են կոնֆլիկտներ ունեցել:1996 թվականին ,այն բանից հետո ,երբ Նենսի հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ ամբողջ աշխարհին պատմեց իր և աղջիկա ունեցած խնդիրների մասին և սկսեց քննադատել աղջկա արտաքին տեսքը ,Էնիստոնի համբերությունը վերջնականապես լցվեց և նա վիճեց մոր հետ: Դրանից հետո Նենսի հրատարակեց մեմուարներ ,որոնց մեջ բավականին անհաջող էր արտահայտվել Էնիստոնի հասցեին:
Բարեբախտաբար անցած տարի Էնիստոնը,ամեն դեպքում, ներեց մորը, չնայած դա ուներ տխուր պատճառ. Էնիստոնի մայրը կաթված էր ստացել:
Լեոնարդո Դիկաբրիո և Իրմելին Դիկաբրիո
Լոնարդոն իր մորը՝ Իրմելիին համարում է լավագույն ընկեր և տարբեր միջոցառումների ժամանակ շատ հաճախ ներկայանում է մոր հետ: Դերասանը երազում է ,որ իր կինը նման լինի իր մորը:Բայց, ինչպես գիտեք, դերասանին այդպիսի կին գտնել դեռ չի հաջողվել:
Աննա Ավագյան
2012-04-06 17:34:01