Copy SMS

Ձեռնոցների կենսագրությունը

Ձեռնոցների կենսագրությունը - ձեռնոց, փաստեր

Հետաքրքիր պատմություն ունեն ձեռնոցները: Ամենահին ձեռնոցները  հայտնաբերվել են եգիպտական փարավոն Թութանհամոնի դամբարանում:Այդ ձեռնոցները եղել են կտավից և պաշտպանել են են միայն մատները, մի բան, որ վկայում է նրանց ձևական բնույթի մասին: Ճիշտ է, այստեղ գտնվել են նաև հրաձգության համար աղեղներից պատրաստված ձեռնոցներ, որոնք ծածկել են ձեռքի ափը:

Այդ ժամանակաշրջանի ձեռնոցների դերի մասին կարելի է գաղափար կազմել այն հետաքրքիր դեպքից, երբ հին ՊԱրսկաստանի Կյուրոս թագավորը հրամայել է պատժել իր հարազատներին միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել էին մերկ ձեռքերով ներկայանալ իրան` չհագնելով ձեռնոցներ, ինչպես ընդունված էր այն ժամանակ:

Հույների մոտ ձեռնոցները ունեցել են պաշտպանական նշանակություն: Ոդիսևսը, վերադառնալով հայրենիք, հորը գտնում է այգում, որը, ձեռնոցներ հագած, փշով ծածկված մոլախատեր էր  քաղում: 

Հռոմեացիների մոտ ձեռնոցները մի այլ դեր են կատարել: Նրանք ձեռնոցներից օգտվել են ուտելու ժամանակ, քանի որ պատառաքաղն անծանոթ է եղել նրանց:

"Ձեռնոցներ" բեռը հանդիպում է ր-րդ դարի անգլո-սաքսոնական "Բեովուլֆ" էպիկական պոեմում: Այստեղ նրանք ունեն զուտ գործնական դեր` գոմում աշխատելու ժամանակ ձեռքերը պաշտպանում են կեղտից:

Ձեռնոցները լայն տարածում ստացան միայն 16-րդ դարից, երբ սկսվեցին նոր մեթոդով կաշիների դաբաղումը: Երկար ժամանակ ձեռնոցներն առանձին փոփոխություններ չեն ենթարկվել: 

3

3

1018

  • ShUsHaniK
    2012-04-07 14:05:25
    ապրես լավներ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Footballist
    2012-04-09 22:57:21
    (լավ)