Copy SMS

Ձնեմարդու սպանություն?

Ձնեմարդու սպանություն? - հետաքրքիր, զարմանալի, ձյուն


Իլինոյսցի ավտոբուսի վարորդը զրկվել է աշխատանքից այն բանից հետո, երբ ավտոբուսով ճզմել է Ձնեմարդուն, որը տեղադրված էր ճանապարհին:

   Ինչպես հայտնի է դարձել, վարորդը, որի անունը չի նշվում, ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ տրանսպորտային ընկերության ներկայացուցիչները, որտեղ աշխատում էր նա, դիտել են ձնեմարդու «սպանության» տեսագրությունը:

   Տեսախցիկը որսացել է այն պահը, երբ ավտոբուսը առանց արագությունը նվազեցնելու ընթանում է ճանապարհով և հարվածում ձնեմարդուն: Հատկանշական է, որ ավտոբուսի դիմացից եկող ավտոմեքենայի վարորդը` հարկ է համարում շրջանցել ձնեմարդուն:

  Կարճ տեսանյութը տեղադրվել է YouTube-ում դեկտեմբերի սկզբին, և ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց այն դիտել է նաև ավտոբուսի վարորդի պետը: Թե ով է նկարահանել տեսանյութը` հայտնի չէ: