Copy SMS

Պացիֆիկ/Peace

Պացիֆիկ/Peace - պացիֆիկ, խաղաղություն, խորհրդանշան, Կարծում եմ շատերն են տեսել այս նշանը ,որը խորհրդանշում է խաղաղությունը,սակայն թե ինչպես է այն ստեղծվել կիմանաք հենց հիմա.......

Պացիֆիկ/Peace - պացիֆիկ, խաղաղություն, խորհրդանշան,

Պասիֆիկը ստեղծվել է բրիտանացի գրաֆիկական դիզայներ Ժերալդ Հոլթոմի կողմից 1958 թ.-ին:Ապրիլի 4-ին հայտնվելով Մեծ Բրիտանիայում սպառազինությունների կրճատման պահանջով կազմակերպված հանրահավաքում, այն իր ճանաչման գագաթնակետին հասավ 1960-ականներին, երբ Վիետնամում դարձավ պատերազմի դեմ գործողությունների խորհրդանիշը: Դրա վերաբերյալ խորհրդանիշի ստեղծողը` պատմել է. Ես ինձ եմ նկարել՝ հուսահատության մեջ գտնվող մարդուն, և շրջանակ եմ նկարել: Խորհրդանիշը երկար տարիների ընթացքում օգտագործվել է տարբեր շարժումների համար՝ քաղաքացիների, կանանց և ազգային փոքրամասնություների իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության, միջուկային զենքի չտարածման և այլն: Խորհդային տարիներին այն ընդվզման անփոխարինելի խորհրդանիշ է եղել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք Պրահան և Բեռլինը: Ազատ ժամանակ խորհրդանիշն օգտագործվել է կոմերցիոն նպատակներով: Բավական է նշել, որ այն ամենն, ինչ կարելի էր արտադրել և վաճառել, զարդարված էր լինում խաղաղության խորհրդանշով: Այն նաև վեր է ածվել պաղպաղակի ապրանքանշանի: Խաղաղություն. Խորհրդանիշի պատմություն գրքի համահեղինակ Քեն Քոլսբանի խոսքով, խաղաղության խորհրդանիշը սուպերաստղի հաջողության է հասել իր հասարակ և կիրառելի լինելու շնորհիվ:..........

Պացիֆիկ/Peace - պացիֆիկ, խաղաղություն, խորհրդանշան,

Նաև մեզանից շատերը լուսանկարվելու ժամանակ կիրառում են հետևյալ ժեստը,որը նույնպես համարվում է խաղաղության խորհրդանիշ, սա պացիֆիկ կիրառման մի այլ տեսակ է.

Պացիֆիկ/Peace - պացիֆիկ, խաղաղություն, խորհրդանշան,

Լեդի Գագան իր ձեռքին նույնպես կրում է այս նշանը դաջվածքի տեսքով.....

Պացիֆիկ/Peace - պացիֆիկ, խաղաղություն, խորհրդանշան,

Հիշեք այս խորհրդանշանի նշանակությունը ......և պահպանեք խաղաղությունՊացիֆիկ/Peace - պացիֆիկ, խաղաղություն, խորհրդանշան,

10

13

3682