Copy SMS

Վեներայի վրա հյուսիսափայլեր են գոյանում

Վեներայի վրա հյուսիսափայլեր են գոյանում - զարմանալի, տիեզերք, հյուսիսափայլ Աստղագետները նկատել են, որ Վեներա մոլորակի մագնիսական դաշտն ավելի ակտիվ է, քան մինչ օրս կարծում էին: Այդ մոլորակի վրա հնարավոր է հյուսիսափայլի գոյացում: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Science-ում տպագրված հոդվածին:

 Հետազոտությունների ընթացքում գիտնականները վերլուծել են Venus Express զոնդի հավաքած տվյալները: Հայտնի է, որ Վեներայի մագնիսական դաշտը փոքր ինչ թույլ է Երկիր մոլորակի մագնիսական դաշտից: 2000-ականներին գիտնականներին հաջողվեց նկատել, որ մոլորակի մագնիսական դաշտը փոխազդեցության մեջ է Արեգակի մագնիսական դաշտի հետ: Արեգակից հեռավորությամբ երկրորդ մոլորակի վրա արևից առաջանում է մագնիսական պոչ: 

 Venus Express-ն այդ մագնիսկան պոչում գրանցել է «կառուցվածքներ», որոնք վկայում են մագնիսական դաշտի ուժային գծերի միացման մասին: Արդյուքում մեծ քանակությամբ էներգիա է անջատվում, որի կազմում կան այրվող և փայլող մասնիկներ: 2005 թվականին 6-18 հազար մետր բարձրության վրա «փայլ» է գրանցվել, որը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Վեներայի մթնոլորտում մագնիսական դաշտի ուժային գծերի միացում է տեղի ունենում:

 2012 թվականի փետրվարին իտալացի, գերմանացի և ֆրանսիացի աստղագետների խումբը Icarus-ում հոդված էր տպագրել այն մասին, որ Վեներա մոլորակի մեկ օրվա տևողությունը համարժեք է 243,023 երկրային օրվան: