Copy SMS

Խնդրում եմ մի գավաթ սուրճ...

Խնդրում եմ մի գավաթ սուրճ... - սուրճ, փառասիրություն

Մի փոքրիկ ռեստորան կար Տոկիոյից 160 կիլոմետր հեռու, որը հայտնի է ողջ ճապոնիայում: Նրա տնօրենը` Կեսիրո Ֆունակոսին , սուրճը վաճառում էր առասպելական բարձր գնով` բաժակը 32 դոլար: Սուրճի որոկը շատ լավն էր, և ... սա էր նրա միակ բարեմասնությունը: Սակայն այցելուները բավականին շատ էին, քանի որ ռեստորանի տնօրենը հաշիվներ էր արել մարդկային փառասիրությունը չափ ու սահման չի ճանաչում: Յուրաքանչյուր պարծենկոտի հոգին կփառավորվի, երբ զրույցի ժամանակ հնարավորություն ունենա իբր պատավաբար ասելու. " Մի անգամ, երբ ես սուրճ էի խմում Կեսիրո Ֆունակոսիի մոտ..այո' այո' , հենց այն այն սուրճը որի գավաթը արժե 32 դոլար...": Իսկ ավելի հասարակ այցելուների համարՖունակոսին մատուցում է թեյ` բաժակը 2 դոլար: Պատվիրելով այդպիսի թեյ, առավել փոքր տրամաչափի պարծենկոտները  իրավունք են ձեռք բերում դիտելու այն դահլիճը, որտեղ խմում են աշխարհի ամենաթանկարժեք սուրճը: 

5

2

1274