Փրկություն...
Այսօր ես մի պահ ինձ անպետք զգացի,նույնիսկ`մեղավոր:Ցանկացա բացել թևերս ու պատուհանից դուրս թռչել:Ինքնամոռաց սավառնել ու չմոլորվել փափլիկ ամպերի կույտերի ներսում:Ցանկացա փրկել այն անմեղ թռչունին,որ որսորդի գերին է դարձել,որ րոպեներ անց էլ չի շնչելու:
Ախ,թե մեկն էլ ինձ փորձեր փրկել քո սուր ճանկերից...Եվ սիրեր ինձ իմ պես,առանց կեղծիքի,առանց ծաղրանքի...
Եվ ճապրեինք միասին առանց խաբկանքի`երազելով մեր ընկերության ու սիրո մասին,որ վաղը գուցե մահանա ավաղ...Վաղաժամ մահ է,բայց կմոռացվի:Բայց այն ինչ կյանքում մոռացվում է,միշտ չէ արժանի խոր մոռացության:Բայց կդարձնեմ այսօր արժանի,այսօր,այս ժամին ու միայն քեզ համար........
Copy-ի սիրահար
2012-04-07 17:37:40SARGSYAN L.
2012-04-07 17:40:04