Copy SMS

Երևակայական հեքիաթի դառը իրականությունը...

Երևակայական հեքիաթի դառը իրականությունը... - հետաքրքիր, պատմություն

Այնքան կցանկանայի, որ կյանքը նման լիներ մի հեքիաթի, հեքիաթ լի հրաշքներով : Որտեղ միշտ հաղթողի դերում կլիներ բարին, արդարությունը, սերը, երջանկությունը: Ի տարբերություն իրական կյանքի, որն լի է անարդարության, չարության, դաժանության գագաթնակետին հասած մարդկանցով և նրանց գործած անվյել գործերով: Զզվանքով եմ խոսում նրանց մասին, այլևս չեմ կարող այդ ամենը պահել իմ ներսում և ցանացա կիսվել ձեզ հետ: Կյանքում ամեն քայլափոխին հանդիպում ենք անարդարության, թրաֆիքինգի, սպանության: Մի օր լսում ես, որ մի տղա սպանել է մորը հանուն մի ոսկե մատանու, մյուս օրը սահմանին կանգնած մի անմեղ զինծառայողի մահվան մասին լուրը, որը բոլորիս պես ցանկանում էր ապրլ, որին տանը սպասում էր մայրը ամեն գիշեր աղոթելով նրա համար, կամ ինքնասպան եղած 16 տարեկան մի դեռահասի մասին: Անարդարություն, չարություն: Ինչպես կարելի է դատել մի մարդու, որն անգամ տեղիակ էլ չէ թե ինչի համար պիտի դատապարտվի և անիմաստ անցկացնում է 5 կամ ավելի տարիներ բանտում իր չգործած հանցանքի համար, որ այդ տարիների ընթացքում կարող էր ամուսնանալ, երեխաներ ունենալ, կամ եթե ամուսնացած է մեծացներ երեխաներին լիներ ընտանիքի կողքին: Չնայած այս ամենի կան նաև այնպիսիները, որոնք արժանի են դրան, որպեսզի կարողանան հանգիստ ապրել կողքինները: Իսկ ինչ մեղք ունի երեխան, ում հայրը ամեն գիշեր ալկոհոլի ազդեցության տակ գալիս և ծեծում է նրանց, իսկ նրանց մայրնել պաշտպանելով երեխաներին այդ դաժան և ցավոտ հարվածները կրում է իր վրա, կյանք ինչու ես դու այսքան դաժան, ինչու ես մեկին տալիս լավ, իսկ մյուսին լավ ծնողներ, բայց անգամ ճակատագիրն է տարբերություն դնում այն էլ ամեն հարցում: Շատերը չեն հասկան հոդվածը, բայց կա նաև մի բան, մենք ասում ենք մարդիկ վատնեն, չարեն, զզվելի են, իսկ չե որ մարդը ծնվում է մաքուր և անմեղ ու հասարակություը փչացնում է նրան և այդ նույն հասարակություը հետագայում զբաղվում է նրա դաստիարակությամբ: Սակայն ինչպես ասում են կյանքը թատոն է մարդիկ դերասան և ժամանակը կգա որ մենք էլ կզիջենք մեր դերը: Հեքիաթում այս ամենը չկա, չկա՝ ցավ, տառապանք, անարդարություն, դաժանություն: Հեքիաթում միշտ բարին է հաղթում, հեքիաթում բարություն, սեր, արդարություն է տիրում: Որքան կցանկանաի ապրել հեքիիաթում:


Երևակայական հեքիաթի դառը իրականությունը... - հետաքրքիր, պատմություն


եղեք   երջանիկ,   սիրեք  և   օգնեք   միմյանց,,,կատարեք միայն բարի գործեր,,,,,Երևակայական հեքիաթի դառը իրականությունը... - հետաքրքիր, պատմություն

7

4

2110