Copy SMS

Հաղարծին (Pictures by My)

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար



Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար


Սուրբ Գրիգոր եկեղեցի


Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X-րդ դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244)։

 

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար


Սուրբ Աստվածածին եկեղեցի


Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից ևն, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․։ Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։

 

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար


Սեղանատուն


Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում է), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21,6 x 9,5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավ-արևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։


Մի քանի լուսանկար ևս...


Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Այստեղ կա մի մեծ ծառ, որի վրա ՝ կայծակի հարվածից, մեծ ճեղք է գոյացել:

 

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկարով անցնի այն անցքով, նրա իղձերը, նպատակները կկատարվեն..Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկարահա և օրինակը

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկարկկատարվեն նպատակները, թե ոչ, ցույց կտա ժամանակը...Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

սա էլ օրվա կադրը беседка-ն Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

Հաղարծին (Pictures by My) - եկեղեցի, փաստ, նկար

5

11

3223

  • ԷՏ ԾԱՌԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԵՍ ԵԼ ՆԱԿՐ ՈՒՆԵՄ (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • SARGSYAN
    2012-04-08 17:45:21
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • 卍Էրո卐
    2012-04-08 18:11:57
    Մաշ դուես նկարներում
  • Karush.999
    2012-04-08 18:14:55
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :
  • լավն էր Մաշս շատ եմ սիրում Հաղարծինը մանավանդ ետ ծակը (լավ) (ուրախ)
  • Molli
    2012-04-08 20:39:56
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) եղել ենք դասարանով վերջնաաաաա (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • SaRgSyAnNnNnN
    2012-04-08 22:33:18
    ես էլ ունեմ նկար ստեղ (լավ) (լավ) (լավ) Մաշ ջան բայց photo by me պետքա գրեիր :) :) (օգո) (օգո) (օգո)
  • Viki FCB ➷❤➹
    2012-04-08 22:50:26
    Մ աշ ես դու ես՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
  • MASH (Official CopyPage)
    2012-04-09 12:20:45
    Շնորհակալություն
  • Նաիրյան աղջիկ
    2012-04-09 12:48:00
    ես էլ եմ եղել... շատ սիրուն հետաքրքիր տեղա,,իսկ Դիլիջանի բնությունը հրաշքա,,մի հոգևորական կար ,,որ նքան էինք ուշադրությունը գրավել...որ չէր թողում ր ռտ գաինք
  • mari96
    2012-04-09 12:49:42
    վայ երեխեք մեր Հաղածինը,ախր շատ լավնա էէէէէէէ (լավ) (լավ) (լավ)