Copy SMS

Մի իրի ստեղծման պատմություն

Մի իրի ստեղծման պատմություն - հետաքրքիր, պատմություն

Այս դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռ երկնքում, ջրում և ցամաքում իշխանությունը ոչ թե մարդունն էր, այլ մեծ կենդանիներինը, որոնց մենք հիմա դինոզավր ենք ասում:
Այդ ժամանակ ապրում էր Թոռ անունով դեռ ոչ լիովին ձևավորված մի մարդ: Մի օր Թոռը որսից հետո հոգնած, դինոզավրի ձագը շալակին վերադառնում էր քարանձավ: Արդեն պատկերացնում էր իր կնոջ ու յոթ երեխաների ցնծագին ողջույններն ու աղաղակները, երբ կտեսնեին համեղ ավարը:Ճանապարհին Թոռը հոգնեց: Նստեց գետնին: Բայց վերջերս տեղացած առատ անձրևից հետո պարարտ սևահողը դեռ չէր հասցրել չորանալ: Նա նստեց մոտակա մեծ քարին: Քարը ծակում էր: Թոռը վերցրեց բրիչն ու սկսեց հարթել ծակող մասերը: Նստեց Թոռը ու գնահատեց քարի հարմարավետությունը:
Գնալով քարանձավ` Թոռը համացեղակիցներին պատմեց, թե ինչ լավ է գետնից բարձր նստելը: Ցեղակիցները գնացին անտառ ու գտան Թոռի քարը: Քարը բերեցին քարանձավ ու դրեցին ամենապատվավոր տեղում: Այդ օրվանից ով որսից վերադառնում էր ավարով նստում էր այդ քարին ու ասում էր` ապրի Թոռը: Ժամանակի ընթացքում բոլորը մոռացան Թոռի մասին… քարին նստելով ասում էին ապրիթոռ, հետո սկսեցին ասել ապթոռ: Մի քանի դար անց նստելու համար նախատեսված քարերին սկսեցին ասել կարճ-կոնկրետ` աթոռ:

4

7

2854

  • SARGSYAN
    2012-04-08 22:20:44
    ]:) ]:) :D :D
  • mariam95
    2012-04-08 22:33:23
    վաաաաաաաաայ ինչ հետաքրքիր էր, շատ հետաքրքիրա իմանալ բառերի ծագումներ, չգիտեմ ծագման իրական կամ ոչ իրական լինելու մասին, բայց ինձ շատ հետաքրքրեց պոստը, եթե էլի տեղեկություններ իմանաք, կխնդրեմ որ անպայման տեղադրեք :)
  • Fabinessa44
    2012-04-08 22:42:54
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) լավներ :) :)
  • Luiza
    2012-04-08 23:10:24
    bajc vonc kara @tenc ban lini :O :O :O :O
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-06-27 13:40:09
    (լավ) :O :O
  • ⊰♥⊱Lusi⊰♥⊱
    2013-06-27 13:40:34
    :O :O :O :O :O (լավ) (լավ) (լավ) (բռավո)