Copy SMS

Վոլեյբոլ


Վոլեյբոլ - խաղ, վոլեյբոլ, գնդակ


Վոլեյբոլը (անգլերեն է, նշանակում է հարված  գնդակին թռիչքի պահին) թիմային մարզախաղ է: Խաղում են 6-ական մարզիկից կազմված 2  հակառակորդ թիմերով` փակ խաղասրահում կամ բացօթյա՝ 18 x 9 մ չափերով խաղադաշտում, որը 1 մ լայնության խաղացանցով բաժանված է 2 հավասար մասերի: Վոլեյբոլի գնդակը նման է ֆուտբոլի գնդակին, բայց ավելի թեթև է:


Խաղի նպատակն է` ափերի, ձեռքերի կամ մարմնի` գոտկատեղից վեր  ցանկացած մասի հարվածով գնդակն անցկացնել ցանցի վրայով այնպես, որ այն ընկնի մրցակցի կիսադաշտը: Ընդ որում` թիմերից յուրաքանչյուրն իրավունք ունի գնդակին հարվածել ընդամենը 3 անգամ: Չի թույլատրվում որսալ գնդակը, ձեռքերում պահել և 2 անգամ անընդմեջ դիպչել նրան: Սովորաբար գնդակին երկրորդը հարվածող խաղացողն այն ուղարկում է ցանցից վեր՝ հնարավորին չափ բարձր, իսկ երրորդը կտրուկ հարվածով այն ուղարկում է ցանցի մյուս կողմը՝ «մարում է» գնդակը:


4 մրցախաղերում հաղթում է առաջինը 25 միավոր հավաքած թիմը՝ մյուսի նկատմամբ առնվազն 2 միավոր գերակշռության դեպքում: 5-րդ՝ որոշիչ մրցախաղում (թայ-բրեկ), հաղթում է 15 միավոր վաստակած թիմը: Մրցամարտում հաղթելու համար թիմին անհրաժեշտ է 5 մրցախաղից հաղթանակի հասնել 3-ում: 


Վոլեյբոլն սկզբնավորվել է 1890-ական թվականներին ԱՄՆ-ում և արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում: Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1947 թ-ին և միավորում է շուրջ 180 երկրների: Օլիմպիական խաղերի ծրագրում այս խաղն ընդգրկվել է 1964 թ-ից:


Գոյություն ունի նաև համեմատաբար նոր՝ լողափի վոլեյբոլ մարզաձևը: Վոլեյբոլի այս տեսակը խաղում են աշխարհի բոլոր ավազածածկ լողափերին: 


1996 թ-ից այն նույնպես ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրում: 

4

4

1452

  • one time
    2012-04-08 23:05:47
    չեմ սիրում վոլեյբոլ (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ)
  • Sherlock
    2012-04-08 23:09:37
    շաաաատտտտ եմ սիրում, ես սետկի տամ եմ մենակ սիրում խաղալ
    • Viki FCB ➷❤➹
      2012-04-08 23:11:49
      եսել եմ սիրում շաաաաաաաաատ լավ խաղա (լավ) (լավ) (լավ) :)
  • SARGSYAN
    2012-04-08 23:09:40
    ԵՍ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՄԵՐ ՄՈՏ ՄԻ ՄՐՑՈՒՄ ԵԼԱ ԲԱՑ ՉԵՄ ԹՈՂՈՒՄ (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (բռավո) (բռավո)