Copy SMS

Մկնիկ պոչի հետ

Մկնիկ պոչի հետ - մկնիկ, պոչի, հետաքրքիր

Մինչ այսօր համակարգչային կրծողի, փոքր մկնիկ-մանիպուլյատորի մոտ պոչի հետ կապված խնդիրներ կային: Այն` պոչը, կամ ընդհանրապես չկար, եթե մկնիկն ալրար է, կամ ուներ երկար և բարակ լար, որն ավարտվում էր USB-ին միանալու հարմարանքով:

Nendo և Elecom ընկերությունները մտածել են, թե ինչպես մկնիկն ապահովել իսկական պոչով. Դրանց պոչավոր ստեղծագործությունը շատ գեղեցիկ տեսք ունի և կոչվում է Oppopet Mouse.

Սակայն եղան նաև անակնկալեր. սարքը կոչվում է մկնիկ, բայց այդ մկների պոչերն ընդհանրապես մկան պոչեր չեն: Այսպես` դիզայներները մի փոքր հումորով են մոտեցել այդ անլար սարքի պատրաստմանը, և տվել են կրծողին ամենատարբեր կենդանիների պոչեր: Այդ իսկ պատճառով Oppopet Mouse հավաքածուն ներառում է խոզերի, շների, կատուների, նապաստակների, աղվեսների, սկյուռերի, ինչպես նաև դելֆինների և անգամ քամելեոնի պոչերով մկներ: Ինչպես ասվում է` տեսականի ամեն ճաշակի մարդկանց համար, ինչպես իսկական գազանանոցում

Մկնիկ պոչի հետ - մկնիկ, պոչի, հետաքրքիր

 Իհարկե, բոլոր այդ գեղեցիկ և զվարճալի պոչերն ամրացված են ոչ միայն գեղեցկության համար: Oppopet Mouse պոչն հանդիսանում է USB-ի անլար ընդունիչ, որը թույլ է տալիս սարքին հանգիստ տեղաշարժվել սեղանի կամ յուրաքանչյուր այլ մակերեսի վրայով` միացված չլինելով համակարգչին երկար լարով:

Մկնիկ պոչի հետ - մկնիկ, պոչի, հետաքրքիր

6

16

1312