Copy SMS

Օտար երկրում, բայց ոչ օտար հողի վրա

Օտար երկրում, բայց ոչ օտար հողի վրա - հայրենասիրական , Նժդեհ, օտար
1944 թ-ի հոկտեմբերի վերջերին,խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է,Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու համար:Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946 թ-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թ-ին.իսկ դատավճիրը կայացվել է ապրիլի 24-ին, Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թ-ից:Նժդեհը պետք է մահանար բանտարկության առաջին իսկ տարում, ինչին, ի դեպ, համառորեն ձգտում էին նրան տարիներ շարունակ հոգեբանական մահապատժի ենթարկած դահիճ-քննիչները: Բայց նա կարողացավ տանել բանտի 11 ծանր տարիները, որից 9 տարին, ի դեպ, նրան արգելված էր որևէ նամակագրական կապ իր մերձավորների հետ: Միմիայն հոգեկան վիթխարի ուժի և հզոր կամքի տեր մարդը կարող էր դիմանալ նման իրավիճակում և պահպանել հոգեկան անդորրը:
Նժդեհը մահացավ 1955 թ-ի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրում ,որոշ չափով կատարվեց Նժդեհի երազանքը 

Նրա բանտակից ընկերը պատմում է, որ Նժդեհը, զգալով մոտալուտ մահը, խնդրել է իրեն բարձրացնել ձեռքերի վրա, որպեսզի «կարելի չլինի իր մահը օտար հողի վրա»: Այդպես էլ մահացել է` բանտակիցների ձեռքերին, բայց ոչ օտար հողի վրա` երազանքը չիրագործած. «Աստված, որքան կուզեի հանգչել Հայաստանում` նայելով Արարատին»…

7

45

1245