Copy SMS

Սե՞ր, թե անիմաստ հրապուրան՞ք. սերը չի կարող կործանել մարդուն


Սե՞ր, թե անիմաստ հրապուրան՞ք. սերը չի կարող կործանել մարդուն  - հետաքրքիր, տխուր

Մենք արդեն ութերորդ դասարան էինք, երբ Սոֆան հայտնվեց մեր դասարանում: Միամիտ, համեստ,  գեղեցիկ ու պեպենոտ մի աղջնակ էր, որի ընտանիքը Ռուսաստանից նոր էր տեղափոխվել Հայաստան: Նրա հայացքը բավականին խելացի էր և լավ սովորողի տպավորություն էր թողնում: Մենք նրա հետ շփվելով հասկացանք, որ այդպես էլ կա, և մեզ ամենից շատ զարմացրեց նրա անսահման ընկերասիրությունը:

Սոֆան այնքան խելացի էր, որ անմիջապես ընկալում էր բոլոր առարկաները: Նա շատ կարճ ժամանակամիջոցում կատարյալ ձևով կարողացավ խոսել հայերեն և միշտ փայլում էր հայոց լեզվի դասերին, ինչպես նաև հետ չէր մնում մնացած առարկաներից: Նրան սիրում էին բոլոր ուսուցիչները, իսկ տնօրենը հպարտանում էր նրա սովորելու ընդունակություններով: Մի քանի ամիս անց Սոֆան նույնիսկ ռուսերենի օլիմպիադայում անցավ հանրապետական փուլ: Ու չնայած կարճ ժամանակ էր անցել, ինչ Սոֆան մեր դասարանում էր, բայց բոլոր ստուգողականների ժամանակ բոլորով միայն Սոֆա էինք գոռում, որպեսզի մեզ օգնի, և նա` իր աշխատանքը թողած, ուրիշներին էր օգնում:

Մի օր դասերն արդեն վերջացել էին, ես ու Սոֆան միասին դուրս եկանք դպրոցից: Ինձ շատ էր հետաքրքրում նրա կենսագրությունը: Նա ինձ պատմեց, որ իրենց ընտանիքում միայն ինքը սովորելու ձգտում ունի, ծնողներն այդքան էլ կրթված չեն: Ես նրան մտերմիկ ընկերության առաջարկ արեցի, բայց նույն պահին տեսա, թե ինչպես մի տղա մեզ մոտեցավ և գրկեց Սոֆային:

Ես այդ պահին ուղղակի սարսափեցի, թե նմանատիպ աղջնակն ինչպես է այս կարճ ժամանակամիջոցում արդեն երկրպագու ձեռք բերել, այն էլ իրեն ոչ համապատասխան: Ես այդ տղային տեսել էի տեխնիկումի առջև «Պատրոն դաշս»  լսելիս, որտեղ գալիս են ամենավատ սովորող աշակերտները որևէ արհեստ սովորելու: Բացի այդ, նա տգեղ էր և տգետի տպավորություն էր թողնում:

Զգացի որ Սոֆան չուզենալով գրկեց նրան, և այդ տղան բռնեց Սոֆայի ձեռքը ու խիստ հայացքով տարավ այլ ճանապարհով: Ես միայն խղճահարություն ու ափսոսանք զգացի, որովհետև չէի ցանկանա, որ Սոֆան կապվեր իրենից մակարդակով շատ ցածր և տգետ մեկի հետ: Սա բացահայտելուց հետո սկսեցի նկատել, որ Սոֆան օր-օրի կորցնում է իր հետաքրքրությունը ուսման հանդեպ, և նրա գնահատականները սկսում են իջնել: Նա ամբողջ ժամին և դասամիջոցներին պոկ չէր գալիս հեռախոսից, որովհետև շարունակ նամակներով զրուցում էր այդ տգետի հետ: Բայց բոլորս էլ զգում էինք, որ Սոֆան մեծ արհամարհանքով ու զզվանքով է անում այդ ամենը: Օր չէր լինում, որ այդ նամակներից հետո Սոֆան չնստեր ու չլացեր: Մենք բոլորով նրան համոզում էինք, որ եթե մեկին չի սիրում, ապա թող հեռու մնա նրանից, և որ այդ տգետը լրիվ անհամապատասխան է իրեն ու նրա պատճառով հետ է ընկնում դասերից ու կործանում` իր կյանքը: Սակայն Սոֆան մեզ չէր լսում և կեղծավոր ձևով ասում էր, թե, իբր, սիրում է այդ տղային և թքած ունի դասերի վրա: Մենք հասկանում էինք, որ նրանց կապի մեջ ինչ-որ անհասկանալի գաղտնիք կա, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում բացահայտել այդ գաղտնիքը:

Մի օր ես որոշեցի հետևել նրանց: Այդ հիմարը Սոֆային տարավ այն վայրը, որտեղ անբարոյականներն էին հավաքվում: Նա ծխախոտ ծխելով ինչ-որ խրատական բաներ ասեց Սոֆային և մեկ հարված հասցրեց  դեմքին: Սա տեսնելով` ես հայտնեցի երեխաներին ու քանի որ Սոֆան մեզ չէր լսում, մենք որոշեցինք այս ամենի մասին հայտնել նրա ծնողներին, միգուցե այս ճանապարհով փրկեինք նրան: Սակայն ավելի սարսափեցինք, երբ իմացանք, որ նրա ծնողներն արդեն իրենց համաձայնությունն էին տվել այդ ընկերությանը:

Այդ հիմարը այնքան տգետ էր, որ Սոֆային ամեն ինչ արգելում էր: Նա  արդեն ոչ մի հավաքույթի չէր գալիս, միջոցառումներին հրաժարվում էր մասնակցել,  քանի որ «ընկեր» կոչվածը թույլ չէր տալիս: Նույնիսկ իմացանք, որ ընկերը թույլ չի տալիս դպրոցում նորմալ սովորել, կրթությունը շարունակել ավագ դպրոցում և փորձում էր ամեն կերպ ցածրացնել ու իրեն նմանեցնել Սոֆային: Ժամանակ էր լինում, որ Սոֆան օրերով դասի չէր գալիս: Արդեն ամբողջ դպրոցն էր խոսում, որ Սոֆան ընկեր ունի ու այն էլ` ինչ ընկեր:

Երբ այս ամենը խորացավ, արդեն ուսուցիչներն էին սկսել խոսել Սոֆայի հետ, բայց անօգուտ էր ամեն ինչ:

Իններորդ դասարանում էինք, երբ մի օր այդ հիմարը մտավ դպրոց ու «Սոֆաա՛ա… Սոֆաա՛ա…»  գոռալով`  ման էր գալիս միջանցքներում: Ես ականատես եղա, թե ինչպես տնօրենը տեսավ նրան, կոպիտ ձևով վիրավորեց, սակայն նա այդ վիրավորանքից անտարբեր դուրս եկավ դպրոցից: Իսկ հետո տնօրենը մտավ դասարան ու Սոֆային այնպես վիրավորեց, որ այդ վիրավորանքից ամաչեցին նույնիսկ դասարանի մյուս աղջիկները: Սոֆան, բնականաբար, սկսեց լաց լինել և այդ տգետին անիծելով դուրս վազեց դպրոցից:

Մի երկու օր հետո նա ուրախ տրամադրությամբ  դպրոց եկավ և հաղորդեց, որ  վերջնականապես խզել է իր կապերը այդ հիմարի հետ, և նրանք իրար հետ այլևս ոչ մի կապ չունեն: Մենք սկզբում չհավատացինք, մտածեցինք, թե  կատակ է անում: Սակայն արդեն մի քանի շաբաթ էր անցել ու, իրոք, այդ տգետը չէր երևում, իսկ Սոֆայի տրամադրությունն էլ միշտ բարձր էր լինում: Նա դարձել էր առաջվա Սոֆան, երբ առաջին անգամ ուրախ ժպիտով մտավ մեր դասարան, ինչպես նաև նորից սկսել էր մեծ ուշադրություն դարձնել դասերի վրա:

Մենք բավականին մեծ ուրախություն ապրեցինք, երբ հասկացանք, որ, իրոք, Սոֆան վերջ է տվել իր անիմաստ ընկերությանը:

Արդեն արձակուրդ էր, դասերը վերջացրել էինք: Սա մեր վերջին տարին էր, որ միասին էինք սովորում, որովհետև պետք է փոխադրվեինք ավագ դպրոց: Բոլորով որոշեցինք մի օր հավաքվել և քննարկել մեր էքսկուրսիայի հարցերը: Սոֆան ևս ցանկություն հայտնեց միանալու մեր էքսկուրսիային: Բոլորը ոգևորված եկան, սակայն ես սպասում էի Սոֆային, որն այդպես էլ չեկավ: Հետո փորձեցի անձամբ զանգել նրան և հետաքրքրվել, թե ինչու չի եկել:

Երբ հավաքեցի նրա համարը, հեռախոսի մյուս ծայրում լսեցի այն տգետի ձայնը, որը արհամարհական ձևով սպառնաց մոռանալ այդ համարը և այլևս չանհանգստացնել Սոֆային:

Pem
8

61

1331

  • ღℒIℒITღ
    2012-04-10 19:46:34
    (լավ) (լավ) (լավ) :( :(
  • :( :( :( :( :( :( վաաաաաաաաաաաաաայ ինչ վատ աաաաաաաաաաա............. (լավ) (լավ) (լավ)
  • ♥Anna♥
    2012-04-10 19:48:58
    այսինքն իրանք էլի միացել էին՞՞՞ :^)
  • Pem
    2012-04-10 19:50:27
    :^) :'( փաստորեն
  • ♥Anna♥
    2012-04-10 19:51:16
    Պեմ ջան անունդ ինչա՞
    • ღℒIℒITღ
      2012-04-10 19:53:47
      ԱՆՆ ՋԱՆ ՀԸ:Ը ԳԱՂՏՆԻՔԱ ՄԵՐ ՀԱՄԱՐ ;) ;)
      • ♥Anna♥
        2012-04-10 19:54:11
        գաղտնիք՞՞՞վայ մամա ջան՜
      • Pem
        2012-04-10 19:55:13
        :) :) :) բա ես տենց բաներ սիրում եմ
      • ♥Anna♥
        2012-04-10 19:57:38
        բայց էտի լավ չի գիտես,ստեղ սաղս իրար ճանաչում եմ,ու որոշների հետ էլ մոտիկ ընկերներ ենք,իսկ դու նույնիսկ անունդ չես ասում:Մեկել ես պատմությունը դու ես գրել,այսինքն իրականա՞
      • Pem
        2012-04-10 20:01:33
        հա իրականա (լավ) հեսա sms ով կգրեմ անունս
      • ♥Anna♥
        2012-04-10 20:02:14
        շնորհակալ եմ,դա մեծ հաճույք է ինձ համար
  • S♥na
    2012-04-10 19:57:38
    բայց եթե կարար կապերը խզեր, խի՞ շուտ չէր խզում :(
    • ♥Anna♥
      2012-04-10 20:00:33
      Սոն ջան վերջում էլի միացել են :^) :@
      • S♥na
        2012-04-10 20:06:01
        ապուշությունա Ան ջան (լավչեմ)
      • ♥Anna♥
        2012-04-10 20:16:42
        իհարկե
  • Pem
    2012-04-10 20:00:26
    բայց չքզեց :'(
  • ♥Anna♥
    2012-04-10 20:00:54
    էս դու ես գրել՞
  • (լավ) (լավ) (լավ) մի ձև էր... տգետ եսիմ ինչ.... ձեր ինչ գործ սիրումա թող սիրի (լուսնաքայլ)
  • Հա իհարկե Ան ջան http://dprocakan.wordpress.com/2011/08/31/%D5%BD%D5%A5%D5%9E%D6%80-%D5%A9%D5%A5-%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B6%D5%9E%D6%84-%D5%BD%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%AF%D5%A1/
  • հա էլի ետա որ կա
  • ով ասեց պոստատերնա գրել.......... (:|
  • Hayk
    2012-04-10 20:07:48
    ես իրական չի (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
    • ♥Anna♥
      2012-04-10 20:10:08
      ինչ գիտես իրական չի՞
      • Hayk
        2012-04-10 20:11:12
        ես նաստրադամուսի բարեկամն եմ (լուսնաքայլ) (լուսնաքայլ) ու ամեն ինչ գիտեմ :) :) :) :) :) :D
      • ♥Anna♥
        2012-04-10 20:12:50
        Յուրաքանչուր մարդ սխալական ա նաև նաստրադամուսնա սխալական եղել:Հետևություն որ կարողա դու էլ ես սխալվում հարգելիս
      • Hayk
        2012-04-10 20:14:08
        համազայնեմ,,քօ հետ բայց,,ես ետ դեպքը չի օրիօրդ (ծաղիկ)
      • S♥na
        2012-04-10 20:16:15
        ճիշտա Ան էսի սուտա (ծաղիկ)
      • ♥Anna♥
        2012-04-10 20:16:17
        օյ ինչ եք ասում պարոն...........
      • Hayk
        2012-04-10 20:18:24
        (լուսնաքայլ)
  • MELINE(((BARCA
    2012-04-10 20:10:48
    :( :( :( :( :( :( :( :( (լավ)
  • Բա Մաշ ջան ասումա իմ գրածնա,իսկ էս պատմության հեղինակը Ռոբնա,ու Ռոբի դասարանցինա էտ Սոֆան (:|
  • nelli1997
    2012-04-10 20:14:52
    վաաաաաաաաաաայ բայց ինչ դեբիլա ետ տղեն :@ :@ :@ :@ :@ :@ :@ հավեսով միհատ դրան կըտետեյ :P :P :P :P :P :P
  • nelli1997
    2012-04-10 20:14:52
    վաաաաաաաաաաայ բայց ինչ դեբիլա ետ տղեն :@ :@ :@ :@ :@ :@ :@ հավեսով միհատ դրան կըտետեյ :P :P :P :P :P :P
    • Hayk
      2012-04-10 20:16:00
      հա վատ չեր լինի,,, (լավ) (լավ) :)
      • nelli1997
        2012-04-10 20:18:26
        հաստստ :) :) :)
  • Levenika
    2012-04-10 20:17:49
    ժող իսկ դուք բացի սերը առհասարակ ուրիշ թեմա չունեք՞՞կամ ընդհանրապես բացի դա ուրիշ բանի մասին մտածումե քխոսում եք՞՞՞ (վատ) (վատ) (վատ) (վատ) (վատ) (վատ) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) |( |( |( |( |( |( |( (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (դեմք) (դեմք) (դեմք) (դեմք) (դեմք) (դեմք) (դեմք)
    • Ψ Saqo Ψ
      2012-04-10 20:21:05
      իհարկե հա - անպատասխան սերը կամ էլ հակառակը :D :D
      • ♥Anna♥
        2012-04-10 20:21:34
        վերջն էրրր :D :D :D
      • Levenika
        2012-04-10 20:23:54
        ]:) ]:) կատաստրոֆա օր օրի պորտալը ձեռքից գնում ա :'( :'( :'(
  • Մի ների (խփո) (խփո)
  • Luiza
    2012-04-10 20:25:55
    :D :D :D :D :D :D վերջնա