Copy SMS

Հայրենիք և հայրենասիրություն

Հայրենիք և հայրենասիրություն - Նժդեհ, գաղափարախոսություն


ՆԺԴԵՀՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ...

Չկա հրեշ,որ կարողանար գերազանցել անհայրենասերին,որ հոգեբանորեն անտարբեր է դեպի երկիրն ու ժողովուրդը:

Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերները:

Անհայրենասեր ժողովուրդ ասել է` անիդեալ և աննպատակ ժողովուրդ,որ իրենից ներկայացնում է մի տրցակ,բայց ոչ թե մի մարմին, "անհատների փոշի",բայց ոչ գրանիտե ժայռ,որպիսին պիտի լինեն ժողովուրդները` միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար:

Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է,որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրվունքը:

Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ,որոնց շնորհիվ նրանք դառնում են և մնում ապահով և հարգված:

Գինետնային հայրենասիրությունը,որ բավականին դավանողներ ունի մեր մեջ,այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից:

Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը:

Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամի լինել:Դա նշանակում է,որ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:

Հզորանալու մի իմաստուն ճիգ է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ:

Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են տեսնում:

Ով հեռանում է կրոնից,անձնասպանորեն կտրում է իր հոգևոր զարկերակը:

Քաջերի հարությունն է մահը:

Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը,ուրանալ նշանակում է դադարել մարդ լինել:

Մեռիր այնպես ,որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ:Ահա իմ դավանած հայրենասիրությունը:

ՄԻ ՕՐ ՄԵՆՔ ԿՆԵՐԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ,ԲԱՅՑ ԾՆԿԻ ԻՋԵՑՐԱԾ:


Գարեգին ՆԺդեհի հայրենասիրական գաղափարախոսությունն անսպառ է,պետք է կարդալև հասկանալ:Նա հայրենիքի նվիրյալ հերոս լինելուց բացի նաև գրող էր,ով երկար ժամանակ ստեղծագործել է ԳԱՐԵԳԻՆ ԴԱՐԴՈՒՆԻ կեղծանունով ...

2

4

7126