Copy SMS

Տխրությունը ,իմաստությունը, սերը

Տխրությունը ,իմաստությունը, սերը - տրամադրություն, տխրություն,իմաստություն, սերԿար մի կղզի , որտեղ ապրում էին զգացմունքը և մարդկային արժեքները ` լավ տրամադրությունը , տխրությունը ,իմաստությունը . . . ինչպես նաև մնացած բոլորը , այդ թվում սերը: Հանկարծ մի օր բոլորզգացումներին հայտնեցին , որ կղզին շուտով խորտակվելու է : Հետեվաբար բոլորը պատրաստեցին իրենց նավակները և գնացին:Միայն սերը սպասեց միայնակ ,մինչև վերջին րոպեն : Երբ կղզում մնաց մի կտոր ցամաք, սերը որոշեց օգնություն խնդրել :Հարստությունը անցնում էր սիրո մոտով և սերը օգնություն խնդրեց նրանից ,
-Հարստություն դու կարող ես ինձ վերցնել քեզ հետ:
-Չեմ կարող , որովհետև իմ նավակի մեջ շատ ոսկի ու արծաթ կա և քեզ համարտեղ չկա : Հետո սերը օգնություն խնդրեց հպարտությունից , 
-Հպարտություն խնդրում եմ ինձ վերցրու քեզ հետ, իսկ վերջինս պատասխանեց ,
- Չեմ կարող , իմ նավակում ամեն ինչ գեղեցիկ է , դու կարող ես փչացնել ամեն ինչ :
Այդ ժամանակ սերը դիմեց տխրությանը ,
- Տխրություն խնդրում եմ վերցրու ինձ քեզ հետ : Ախ սեր , -պատասխանեց տխրությունը , - այնքան տխուր եմ , որ ուզում եմ մենակ մնալ : Հետո լավ տրամադրությունը անցնում էր սիրո մոտով , և նա այնքան երջանիկ էր , որ նույնիսկ չնկատեց , որ իրեն կանչում են : Հանկարծ ինչ-որ ձայն ասաց . : Կանչողը մի ծերուկ էր : Սերը իրեն այնքան երջանիկ ևուրախ զգաց, որ մոռացավ ծերուկի անունը հարցնել : Երբ նրանք հասան ցամաքին , ծերուկն անհետացավ : Սերը հասակացավ , թե որքան էր պարտական ծերուկին և հարցրեց իմաստությունից ,- Իմաստություն կարող ես ասել ով ինձ օգնեց: 
-Դա ժամանակն էր , պատասխանեց իմաստությունը :
-Ժամանակը, հարցրեց սերը , Բայց ինչուայնպես ստացվեց , որ ժամանակը օգնեց ինձ: Իմաստությունը պատասխանեց, 
- Որովհետև միայն ժամանակը գիտի ,թե ինչքան կարևոր է կյանքում սերը :

3

7

1209

  • Molli
    2012-04-12 13:29:01
    եղելա էս պոստից բայց ապրես (ծաղիկ) (ծաղիկ)
    • cuzs
      2012-04-12 13:30:41
      մերսի :) չգիտ էի վոր եղելա թե չէ չէի դնի
      • Molli
        2012-04-12 13:31:46
        հա դե հիմա ոչինչ պատահումաաա :) :)
      • cuzs
        2012-04-12 13:32:34
        O:) O:) :)
  • grigorsevumyan1997
    2012-04-29 10:35:37
    :'( :'( :'( շաաաաաատ լավնաաաաաաա (լավ) (լավ) (լավ)
  • bye
    2012-05-09 09:08:00
    (ծաղիկ)
  • Արման)))))))))
    2012-05-09 09:20:54
    :'( :'( :'(