Copy SMS

Անի Երանյան. <Շատ էգոիստ եմ>

Անի Երանյան. <Շատ էգոիստ եմ> - հետաքրքիր, աստղեր


Դեռ 2008-ին hոկտեմբեր, #10(29)¤-ը առաջիններից էր, որ անդրադարձավ և ներկայացրեց այն ժամանակ երգչուհի նա ընտրել էր երաժշտության փոփ ուղղությունը),


այժմ արդեն դերասանուհի Անի Երանյանին: Անին դեռ այն ժամանակ ասել էր, որ ժամանակն ու իր լսարանը ցույց կտան` կկարողանա պահպանել դիրքերը երգարվեստում, թե ոչ, սակայն այդ նույն ժամանակը կարծես անողոք գտնվեց Անիի հանդեպ… Գոնե որպես երգչուհու, քանի որ նրա դերասանական կարիերան կարծես առավել հաջող է դասավորվում: Երգարվեստում չերևալու, ընտանիքի, հետաքրքրությունների և շատ այլ թեմաների մասին էլ Անիի հետ զրուցեցինք հերթական նկարահանումներից մեկի ընթացքում:


Ծննդյան օր, ամիս, տարի` 04.02.91

Հաղթանակներդ` սիրածս աշխատանքը, ընտանիքս ու լավ ընկերներս

Սկզբունքներդ` ինչ բարձունքների էլ հասնես, կարևորը մարդ մնալն է

 

Անի Երանյան. <Շատ էգոիստ եմ> - հետաքրքիր, աստղեր


- Այժմ երգարվեստում չես երևում, ինչով է դա պայմանավորված:

- Մի քանի տարի առաջ, երբ սկսեցի երգել, հիմնական նպատակս հենց երգով զբաղվելն էր: Այնուհետև այնպես ստացվեց, որ միտքս փոխեցի և շատ հանկարծակի որոշեցի ընդունվել Թատերական ինստիտուտ` չնայած պետք է Մոսկվա մեկնեի և այնտեղի երաժշտական ակադեմիայում սովորեի: Այդ շրջանում սկսեցի դերասանական արվեստով զբաղվել, բայց այնպես չէր, որ երգն ամբողջությամբ թողել էի. ընթացքում անընդհատ զբաղվում էի դրանով: Իսկ երբ սկսեցի ֆիլմերում և սերիալներում նկարահանվել, մխրճվեցի այդ ամենի մեջ և մի տեսակ ժամանակ չունեցա այդ երկուսը համատեղելու: Կարծում եմ, եթե ինչ-որ բան անում ես, պետք է շատ լավ անես: Երգի հետ կապված դարձյալ պլաններ ունեմ, բայց չեմ ցանկանում ժամանակից շուտ խոսել դրա մասին:

- Վերջերս խաղացել ես ներկայացման մեջ: Ընդհանրապես թատրոնում խաղում ես, հասցնում ես թատրոնի բեմում լինել:

- Կարելի է ասել, դա առաջին` դեբյուտային ներկայացումս էր: Թատրոնից առաջարկներ շատ են եղել, բայց այս մեկը չմերժեցի, որովհետև առաջարկը Վարդան Աճեմյանի թատրոնից էր, ինչից շատ գոհ եմ: Այժմ հրաժարվել եմ բոլոր ներկայացումներից, այդ թվում նաև` ուսանողական: Ես կինոյի դերասան եմ, ով սիրում է քայլեր անել նաև թատրոնում:

Անի Երանյան. <Շատ էգոիստ եմ> - հետաքրքիր, աստղեր


- Թատերական ինստիտուտում ստացած տեսական գիտելիքներդ օգնում են քեզ գործնականում` նկարահանումների ժամանակ:

- Բնականաբար, շատ են օգնում, բայց, ցավոք, թատերականին շատ քիչ ժամանակ եմ հատկացնում: Գործի բերումով չեմ հասցնում դասերին հաճախել և այս պարագայում գործնական գիտելիքներն ինձ ավելի շատ են օգնում:

- Եղել են ֆիլմում կամ սերիալում նկարահանվելու առաջարկներ, որ մերժել ես: Եթե այո, ինչ պատճառներով:

- Հա, շատ են եղել առաջարկներ, որ մերժել եմ ու չեմ զղջում դրա համար: Պատճառները շատ տարբեր են. օրինակ` սցենարը չեմ հավանել, իսկ վերջին մերժումը կապված էր կերպարի հետ. որոշ պայմանավորվածություններ ունեի, պարզապես չէի կարող համաձայնել:

- Այժմ նաև հաղորդում ես վարում, ինչպես հայտնվեցիր հեռուստատեսությունում:

- Այդ հարցին թող Ռուբեն Շահինյանը պատասխանի (զրույցին մասնակցեց նաև Անիի պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը), որովհետև առաջարկն իրեն են արել Անի Երանյան. <Շատ էգոիստ եմ> - հետաքրքիր, աստղեր

Ռուբեն- Կա ասվածը. այդ ժամանակ պետք էր ընտրել այնպիսի մեկին, ով և երաժշտությունից տեղյակ կլինի, ևարտաքնապես հեռուստադիտողի համար ճիշտ և հաճելի կլինի: Անին հեռուստադիտողի կողմից սիրված է, ինչը նույնպես շատ կարևոր է: Եվ հետո, երբ ընտրում ես մասնագիտությամբ դերասանուհու, ով նաև երգարվեստից է, ռիսկը նվազում է:

- Ինչի վրա ես ծախսել հեռուստատեսությունից, ֆիլմերից և սերիալներից վաստակածդ առաջին հոնորարները:

- Ճիշտն ասած, դրանք հատուկ չեմ հավաքում ու պահում: Կոնկրետ ոչինչ չեմ առել ու չեմ նվիրել. պարզապես ծախսել եմ:

 

Անի Երանյան. <Շատ էգոիստ եմ> - հետաքրքիր, աստղեր


- Ընտանիքիդ մասին կպատմես: Ովքեր են ծնողներդ, ինչով են զբաղվում:

- Մայրս մասնագիտություն չունի, որովհետև հայրս շատ խիստ էր: Մայրս աշխատել է որպես դիմահարդար: Ծնողներս ամուսնալուծված են և հայրս այժմ Մոսկվայում է ապրում` իրավաբան, գործարար է: Մայրս և հայրս ոչ մի կապ չունեն այս ասպարազի հետ, որում ես եմ:Եղբայր ունեմ` պապայիս երկրորդ ամուսնությունից:

- Ինչպես ընդունեցիր ծնողներիդ ամուսալուծությունը:

- Ես շատ էգոիստ եմ ամեն ինչում, պարզապես այն ժամանակ փոքր էի և մեխանիկորեն եմ ընդունել դա: Միշտ ասում եմ` այն, ինչ իմն է, չի կարող կիսվել:

- Հետաքրքրություններիդ մասին կպատմես: Ինչով ես սիրում զբաղվել:

- Ժամանակին կիթառի խմբակի էի գնում, ուզում եմ նորից շարունակել, նաև ակտիվ հանգստի սիրահար եմ. ժամանակ առ ժամանակ փորձառու ընկերներիս հետ որսի եմ գնում, բայց երբեք կենդանիների վրա չեմ կրակում:


- Իսկ ընկերներդ, ովքեր են նրանք:

- Ինձ համար սա այն թեման է, որի մասին միշտ ամենաշատն եմ խոսում: Ընկեր շատ քչերին եմ համարում. կան մարդիկ, որոնց հետ շփվում եմ, բայց նրանք իմ ընկերները չեն: Ընկերներս հիմնականում դերասաններ են, բայց երգիչներ չեն (ծիծաղում է): Ինձ համար ընտանիքիցս հետո ընկերներս են: Ընկերներ ունեմ, որոնց հետ մեծացել եմ, մարդիկ էլ կան, որոնց հետ նոր եմ ծանոթացել, բայց շատ կարճ ժամանակահատվածում ընկերներիս շարքում գրանցվեցին:

- Շատ երկրպագուներ ունես. սիրտդ այժմ զբաղված է:

- Բացարձակ: Ես այն մարդկանցից եմ, ով շատ սառնասիրտ է` հատկապես այդ հարցում: Իմ կյանքում ոչ ոք չկա ու չի էլ պատրաստվում լինել, որովհետև եթե պատրաստվեմ` կլինի: Չգիտեմ` ոնց են սիրում. դա ինձ համար տարօրինակ բան է:

10

19

2065