Գյումրիում սպանել են քաղաքապետի դստեր փեսացուին
Գյումրիում "Մայր Հայաստան" հուշարձանային համալիրի մոտակայքում քիչ առաջ կրակոցներ են հնչել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, "Մերսեդես" մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։
Գ. Շամշյանին գյումրեցիները պատմել են, որ սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր՝ Կարեն Եսայանը։ Վերջինս 27 տարեկան էր եւ ԱՄՆ-ից նոր էր վերադարձել, ու այսօր պետք է կայանար նրա ու Գյումրու քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը։
Քիչ առաջ սպանվածի դին տեղափոխվեց դիահերձարան։
Դեպքի վայր է ժամանել անձամբ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը։ Գյումրի են ժամանում նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները։
Astx...RMA
2012-04-13 18:08:42Lollipop
2012-04-13 18:21:19mari99
2012-04-13 18:33:27Knarik...(Քոփիի ԿԳՆ)
2012-04-13 18:34:14Miley FORever
2012-04-13 18:34:17Lollipop
2012-04-13 18:34:30╬► ՆԱՐԵԿ ◄═╬•
2012-04-14 21:32:28mari99
2012-04-13 19:06:37Knarik...(Քոփիի ԿԳՆ)
2012-04-14 00:16:15╬► ՆԱՐԵԿ ◄═╬•
2012-04-14 21:34:30╬► ՆԱՐԵԿ ◄═╬•
2012-04-14 21:35:18