Copy SMS

Պատառաքաղի մասին

Պատառաքաղի մասին - պատառաքաղ, պատմություն

Առաջին անգամ պատառաքաղի մասին հիշատակությունները հանդիպում են 9-րդ դարում` միջինարևելյան աղբյուրներում: Մինչ դրա ստեղծումը արևմուտքի բնակիչներն օգտվում էին միայն դանակից և գդալից, այդ իսկ պատճառով հիմնականում ուտում էին ձեռքերով: Ազնվականներն օգտագործում էին երկու դանակ` մելը կտրելու, մյուսը մթերքը բերան տեղափոխելու համար: Որոշ աղբյուրներում կան տվյալներ, որ առաջին պատառաքաղը ստեղծվել է 1072 թ-ին Բյուզանդիայի Կոստանդնուպոլիս քաղաքի Կայսերական պալատում: Այն պատրաստված էր մեկ օրինակից, ոսկուց էր, իսկ բռնակը փղոսկրից: Ըստ այդ տվյալների պատառաքաղը պատկանում էր Բյուզանդիայի արքայադուստր Մարիա Իվերսկային: Համոզված լինելով, որ իր համար նսեմացուցիչ է ձեռքով ուտելը Մարիան միշտ պատառաքաղով էր ուտում:

  Դեռևս 16-17-րդ դարերում էթիկայի կանոններին դեմ էր ձեռքով ուտելը, առավել ևս երկու ձեռքով. ճիշտ էր մատներով ուտելը, այն էլ օգտագործում էին միայն երեք մատ ( բութ, ցուցամատ, միջամատ), իսկ մատներն էլ ուչ թե կտորով էին սսրբում, այլ լվանում էին ջրով լի հատուկ տարրաերում: Որոշ ժամանակ եվրոպացի մեծահարուստների տանը նորաձև էր ձեռնոցներով ուտելը, իսկ ընթրիքից հետո յուղոտված ձեռնոցները գցում էին աղբը: Ֆրանսիայում Կարլ 5-րդի արքայական սեղանին պատառաքաղ հայտնվեց 1379թ-ին: Այն 1608 թվականին Իտալիայից անցավ Անգլիա, սակայն մեծ տարածում գտավ միայն 1860-ին:
   Մեր օրերում առանց պատառաքաղի հնարավոր չէ պատկերացնել և ոչ մի ճաշկերույթ:

Իրը` առասպելաբանության մեջ                                                


   Պատառաքաղը գործածության մեջ դնելու բոլոր փորձերը բախվում էին եկեղեցականների հզոր դիմադրությանը: Կաթոլիկ եկեղեցին, պատառաքաղը համարելով ավելորդ շքեղություն և չողջունելով դրա գործածությունը, այն դիտարկում էր իբրև անաստվածություն, նույնիսկ սատանայի հետ կապ: Եվ ոչ միայն եկեղեցականները.: Նախկինում եվրոպացիները բավական սնահավատ էին. գրեթե ամեն ինչում տեսնում էին սատանայինը: Հատկապես անվստահություն էին ներշնչում սուր ծայրերով իրերը: Երկու այդպիսի սուր ծայր ունեցող պատառաքաղը իհարկե կասկածի տեղիք կտար:

   Պատառաքաղի ընկնելը մինչև հիմա էլ տարբեր ժողովուրդների մեջ տարբեր կերպ է ընկալվում. այ օրինակ վատ է, եթե ընկածը արծաթյա է, ավելի վատ, եթե դուք հյուր եք, միանգամայն վատ, եթե այն ընկել է ձեր գրպանից:
   Կա տարածված մեկ այլ կարծիք. եթե սեղանից դանակ է ընկնում, ապա տանը արական սեռի հյուր սպասե, իսկ եթե պատառաքաղ` կնոջ կամ աղջկա սպասեք:

4

10

3269