Copy SMS

Դա նման էր Գողգոթային .... շատ տարիներ անց

Դա նման էր Գողգոթային .... շատ տարիներ անց - պատմություն, հետաքրքիր

"Դա նման էր Գողգոթային... շատ տարիներ անց":Սրանք բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերն են:Նորօրյա Գողգոթան,որի մասին խոսում էր բարոնուհին,Մարաղայի ողբերգությունն է:

1992թ.ապրիլի 10-ի լուսաբացը Մարաղայում արնոտ էր,առավոտ լուսոն բացվեց դաժան ողբերգությամբ,ադրբեջանական հրոսակների անմարդկային ոճրագործությամբ:Օդում արյան գաղջ հոտն էր,այրվող տների թանձր ծուխը,վիրավորների ու հարազատներին կորցրածների լացը,իսկ շուրջբոլորը դիակներ էին,մարդկանց կտրված մարմնամասեր:

-Ես երբեք չեմ մոռանա այդ ահավոր օրը,երբ ադրբեջանցիները հարձակվեցին Մարաղայի վրա: Նրա բնակիչները լիովին անպաշտպան էին,նրանք գրեթե ոչինչ չունեին թշնամուն դիմակայելու համար:Ես տեսա երիտասարդ մի տղայի,որ փորձում էր ազերիների տանկի դեմն առնել որսորդական հրացանի օգնությամբ:Մարաղայի սպանդի ամենադաժան տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններրն էին:Ես տեսել եմ,տեսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գլխատում մարդկանց,տեսել եմ վառված դիակներ,ըստ երևույթին նրանք մարդկանց կենդանի  էին վառում:Նրանք հիմնահատակ ավերում և վառում էին հայերի տները,սակայն վառելուց առաջ թալանում էին:1992թ.ին ադրբեջանցիները Մարաղայում հանցանք են գործել ողջ մարդկության դեմ",-տարիներ անց պատմում է բարոնուհին:

Այս ամենը ցավալիորեն այնքան ծանոթ է`դեռ 19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկզբներից:Մեկ դարց ավելի թուրք-ազերիական ձեռագիրն այդպես էլ չի փոխվել,չի փոխվել նաև նրանց բնույթը...

1

4

679

  • ღℒIℒITღ
    2012-04-15 12:35:45
    ՎԵՐՆԱԳՐԻ ՄԵՋ ՍԽԱԼ ԿԱ ՈՒՂՂԻ ;)
    • Նաիրյան աղջիկ
      2012-04-15 12:37:27
      ուղղեցի,,, մերսի չէի նկատել :( :(
      • ღℒIℒITღ
        2012-04-15 12:38:54
        ՊԱՏԱՀՈՒՄԱ ՄԻ ՄՏԱԾԻ (ծաղիկ) (ծաղիկ) ԻՍԿ ՊՈՍՏԸ ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ ԱՊՐԵՍ (լավ) (լավ)
      • Նաիրյան աղջիկ
        2012-04-15 12:40:51
        O:) O:) O:) O:) O:) նաև շատ տխուր գրառում է :'( :'(