Copy SMS

Խաղող

Խաղող - հետաքրքիր, օգտակար, առողջարար

Խաղող - հետաքրքիր, օգտակար, առողջարար

Խաղող - հետաքրքիր, օգտակար, առողջարար

Խաղող - հետաքրքիր, օգտակար, առողջարար


Խաղողը (խաղողենի, որթատունկ) պատկանում է խաղողազգիների ընտանիքի բույսերի ցեղին:

Հայտնի է վայրի խաղողի 1 տեսակ՝ անտառային խաղողը (ՀՀ-ում տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում): Աճում է անտառներում, անտառեզրերին, լեռնակիրճերում, գետահովիտներում և այլուր: Վայրի խաղողի ողկույզները փոքր են, նուրբ, պտուղները՝ մանր, մուգ մանուշակագույն (սև), հազվադեպ՝ սպիտակ, մաշկը՝ հաստ, կոպիտ, շաքարների պարունակությունը՝ ցածր: Բաժանասեռ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Մշակության մեջ տարածված է խաղողի մոտ 70 տեսակ՝ շուրջ 600 սորտերով, որոնց մեծ մասից ստանում են գինիների տարբեր տեսակներ: 

Հայաստանը խաղողի վազի մշակության հնագույն և ինքնուրույն կենտրոններից է: Ենթադրվում է, որ խաղողի հայկական հինավուրց սորտերի մեծ մասը սերում է տեղական վայրի տեսակից: 

ՀՀ-ում խաղողի վազը մշակվում է Արարատյան դաշտում, նրա նախալեռնային և հյուսիսարևելյան, Վայքի ու Զանգեզուրի գոտիներում: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մեղրաբույրը, Ներկառատը, Արարատին, Մսխալին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին ու Վարդագույն Երևանիները, մուսկատային բույրով մի քանի սորտեր և այլն:

Խաղողը լուսասեր և ջերմասեր բույս է, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ: Արմատային համակարգը հզոր է, ցողունը (բունը) մագլցող լիան է (կարող է հասնել մինչև 20–30 մ երկարության), կան նաև սողացող, փռվող կամ կանգուն թփեր: Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր: Տերևի հակառակ կողմում զարգանում են 1–3, երբեմն՝ ավելի ծաղկաբույլեր (ողկույզ): Ծաղիկները դեղնականաչավուն են, աննշմարելի: Պտուղը 1–4 կորիզով է (կան նաև անկորիզ՝ քիշմիշային սորտեր), տարբեր գույների՝ սև, սպիտակ, ոսկեգույն, վարդագույն, մանուշակագույն, հյութալի հատապտուղ է: Պտուղները հավաքված են ողկույզների մեջ:

Ողկույզները գլանաձև են, կոնաձև, գլանակոնաձև, ճյուղավոր, թևավոր, պտուղը՝ կլորավուն, օվալաձև, երկար, երկարավուն, հակառակ ձվաձև և այլն:

Պտուղները պարունակում են շաքարներ (հիմնականում` խաղողաշաքար և պտղաշաքար), օրգանական թթուներ, սպիտակուցներ, պեկտիններ, հանքային նյութեր, վիտամիններ, մակրո- և միկրոտարրեր:

Օգտագործվում է թարմ և վերամշակված՝ գինի, կոնյակ, մուրաբա, խաղողահյութ, դոշաբ, կոմպոտ, չամիչ, մարինադ, ընկույզի միջուկով սուջուխ և այլն: Ունեն նաև դիետիկ և բուժիչ նշանակություն (բժշկության մեջ կա առանձին բաժին՝ խաղողաբուժություն): 

Գինեգործության մնացորդներից ստանում են սպիրտ, քացախ, գինեքարային թթու, գինեքար, պոտաշ, սերմերից՝ թանկարժեք տեխնիկական և սննդային յուղ, տանին և այլն:

Տերևներն օգտագործվում են սննդում, թափոններն ու վազերից հեռացվող զանգվածը՝ որպես անասնակեր:

Խաղողի վազը ցրտին չի դիմանում, այդ պատճառով էլ որոշ շրջաններում, օրինակ՝ Արարատյան դաշտում, ուշ աշնանը այն ծածկում են հողով (այգեթաղ): Իսկ խաղողի բերքահավաքը (այգեկութ) շատ հին ժամանակներից համարվում է տոն:
4

27

2324

  • արդեն վաճառքում ;) :D :D :D
  • Viki FCB ➷❤➹
    2012-04-14 18:53:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Knarik...(Քոփիի ԿԳՆ)
    2012-04-14 19:51:43
    Քիշմիշ եմ ուզումմմմ (խփո) (խփո) (խփո) (ախ)
  • Նաիրյան աղջիկ
    2012-04-14 19:55:40
    (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) խաղողը իմ թուլությունա,, մի բան որ ուտելիքներից ամենաշատն եմ սիրում,,, բայց ում ասում եմ զարմանում են
    • ღℒIℒITღ
      2012-04-14 19:57:04
      ԵՍ ԵԼ ԵՄ ՇԱԱՏ ՍԻՐՈՒՄ (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո)
      • Նաիրյան աղջիկ
        2012-04-14 19:59:42
        (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) ,,, բայց հենց հիմա ուզում եմ
      • ღℒIℒITღ
        2012-04-14 20:01:36
        ՄԵՆՔ ԱՅԳՈՒՄ ՈՒՆԵՆՔ (ժպիտ) (ժպիտ) ՀԻՄԱ ԵԼ ԵՆՔԱՆ ԱԻՔ ՈՒՏՈՒՄ ԵՄ :) :)
  • Նաիրյան աղջիկ
    2012-04-14 20:05:01
    ջիջիլ ես քցում,, գիշերով պիտի խանութ գնամ,,, մեղկ եմ :( :(