Կայծակ
Կայծակը կայծային էլեկտրական պարպում է մթնոլորտում` ամպերի կամ ամպի և երկրի միջև: Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով: Կայծակի էլեկտրական բնույթը բացահայտել է ամերիկացի ֆիզիկոս Բ. Ֆրանկլինը, որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ: Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր: Առավել հաճախ ամպի ստորին մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը` դրական լիցքով: Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կայծակ է առաջանում: Երկիր հասած կայծակը հաճախ հրդեհների և մարդկային զոհերի պատճառ է դառնում: Կայծակին ուղեկցող որոտի առաջացման բացատրությունը հետևայլն է. էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում: Հոսանքի հանկարծակի ընդհատումից հետո ջերմաստիճանը կայծակի անցուղում ընկնում է , քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին. անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնային ալիքներ: Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև : Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը` 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը` 100 կա-ի: Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ: Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ:
Lusi ✿<<ՔՈՓԻԻ մոդելավորող>>
2012-04-15 09:50:16Arman)))))))))
2012-04-15 09:50:40Art47
2012-04-15 09:52:06Arman)))))))))
2012-04-15 11:41:48ღℒIℒITღ
2012-04-15 11:42:31♥...♥..♥...♥...♥
2012-04-15 14:49:08Arman)))))))))
2012-04-15 14:51:09♥...♥..♥...♥...♥
2012-04-15 14:52:56♥...♥..♥...♥...♥
2012-04-15 14:52:57Arman)))))))))
2012-04-15 14:53:23♥...♥..♥...♥...♥
2012-04-15 14:53:59Arman)))))))))
2012-04-15 14:54:34♥...♥..♥...♥...♥
2012-04-15 14:55:25Arman)))))))))
2012-04-15 14:56:11♥...♥..♥...♥...♥
2012-04-15 14:57:05Arman)))))))))
2012-04-15 14:57:37♥...♥..♥...♥...♥
2012-04-15 14:58:06Արման)))))))))
2012-04-15 14:58:53♥ S. i. L. v. A. ♥
2012-04-15 20:55:52Արման)))))))))
2012-04-15 20:56:34♥ S. i. L. v. A. ♥
2012-04-15 20:57:27Արման)))))))))
2012-04-15 20:57:44♥ S. i. L. v. A. ♥
2012-04-15 20:58:56Արման)))))))))
2012-04-15 20:59:21♥ S. i. L. v. A. ♥
2012-04-15 21:00:16ღℒIℒITღ
2012-04-15 20:57:47