Մադրիդը, Տոկիոն և Ստամբուլը` 2020թ. Օլիմպիական խաղերը հյուընկալող հիմնական թեկնածուներ
Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Վիտալի Սմիրնովը Մոսկայում ընթացող Ազգային օլիմպիական հաձնաժողովների ասոցիացիաների գլխավոր ժողովի ժամանակ հայտարարել է,որ Մադրիդը, Տոկիոն և Ստամբուլը համարվում են 2020թ.-ի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հիմնական թեկածուները:
Սմիրնովն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է.«Ադրբեջանը խաղերի անցկացման թույլտվությունը ստանալու նպատակով երկրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը: Սակայն հաշվի առնելով երկրում խոշոր սպորտային ենթակառուցվածքների բացակայությունը և միջազգային ֆորումների անցկացման փորձի պակասը`հավանականությունը մեծ է, որ Բաքվի թեկնածությունն այս անգամ էլ մերժվի»:
Անդրադառնալով Կատարի մայրաքաղաք Դոհայի թեկնածությանը, Սմիրնովն ասել է, որ այնտեղի կլիմայական պայմաններն անբարենպաստ են խաղերի անցկացման համար:
Միջազգային օլիմպիական կոմիտեն թեկնածու քաղաքների վերջնական ցուցակը կհրապարակի մայիսին:
ღℒIℒITღ
2012-04-14 18:11:41MASH (Official CopyPage)-One and Only
2012-04-14 18:12:20