Copy SMS

Անհեթեթ մահեր

Շատ երկար ժամանակ գրառում չեմ արել, Մերիի պոստը կարդացի, ու հիշեցի, որ մի ժամանակ ես էլ բավականին ակտիվ էի:Լավ, ինչևէ, սկսենք մի քիչ տրագիկոմեդիայից

Անհեթեթ մահեր - մահեր, անհեթեթ, զվարճալի

Խելացի խորհուրդ

Նյու Յորքում մի մարդ ընկավ մեքենայի տակ: Նա բացարձակապես չէր վնասվել, սակայն «խելացի» ականատես անցորդը խորհուրդ տվեց լուրջ տուժող ձեւանալ եւ պահանջել դրամական փոխհատուցում:  Մարդը համաձայնեց, իսկ երբ նորից պառկեց մեքենայի առջեւ, «երկաթե նժույգը» շարժվեց տեղից ու մահացու ճզմեց:

Ամուսնական վախճան

Պրահայում Վերա Չերվակը ամուսնու դավաճանության մասին ասեկոսեներ լսելով` երրորդ հարկից ցած նետվեց եւ ընկավ տուն վերադարձող ամուսնու վրա: Հիվանդանոցում ուշքի եկավ, իսկ «դավաճանող» ամուսինը մահացավ տեղում:

Թուլացել էր

Ալպինիստ-վետերան Ժերար Օմելը վեց անգամ նվաճել էր Էվերեստը: Տանը, էլեկտրական լամպը փոխելիս, ընկավ սանդուղքից եւ գլուխը խփելով լվացարանակոնքին` մահացավ:

Հաղթողը

Իտալացի, 70-ամյա Արմանդո Պինելին երկար վիճեց հարեւանի հետ, թե իրենցից ով է նստելու արմավենու ստվերի տակ՝ միակ աթոռին: Հաղթեց, սակայն... ծառն ընկավ նրա վրա:

Մահճակի զոհը

80-ամյա Ադելաիդա Մագնոզոն պահարանից հանեց զսպանակավոր մահճակը եւ պառկեց քնելու: Վախճանվեց, երբ մահճակն անսպասելի վերադարձավ նախկին դիրքին:

Դժոխային տարօրինակները

Չորս չինացի անչափահասներ դիտելով ամենաիսկականի մասին տայվանյան հեռուստասերիալը` կերան... մկնդեղով լցոնած սեխ, որ «մեկնեն ճամփորդության... դժոխք»:  Նրանք թողել էին այսպիսի երկտող` «Եթե դժոխքում այստեղի պես վատ է, մենք կվերադառնանք»:  Երկուսին հաջողվեց վերադարձնել, իսկ մյուսներին, երեւում է, այնտեղ դուր էր եկել:

Հրաժեշտի խայտանք

Հարավկորեացի ձկնորսը պատրաստվում էր վաճառել ավարը: Դանակը վերցրեց, որ ձկան փորոտիքը մաքրի, սակայն կենդանի մնացած ձուկը պոչը թափահարեց, ու դանակը մխրճվեց ձկնորսի սիրտը:

Վաղաժամ հուղարկավորություն

Նյու Յորքի բնակչուհի Ջուլիա Կարսոնը մահացել է սրտի նոպայից. այդպես որոշեցին բժիշկները: Սկսեցին նախապատրաստվել հուղարկավորությանը:  Հոգեհանգստի ժամանակ հանկարծ նա ուշքի եկավ, նստեղ դագաղի մեջ եւ հարցրեց, թե ինչ է կատարվում: Նրա դուստրը հոգեկան ցնցումից տեղում վախճանվեց:

Երազը` ձեռքում

Լինդա Գուդին, Մասաչուսեթս նահանգի Սթոունհեյմ քաղաքից, հրաժարվեց Կարիբյան ծովում նավագնացությունից, քանի որ երազ էր տեսել, թե մահացել է ավտոմեքենայում:  Հավանաբար ճիշտ կլիներ ճամփորդեր, քանզի մի քանի օր անց նրան գտան անձնական ավտոմեքենայում խեղդամահ:

Հետաքրքրության զոհերը

Վիետնամի Հոշիմին քաղաքի կամրջի վրա հավաքվել էին մոտ հիսուն հետաքրքրասերներ` ականատես լինելու երիտասարդ աղջկա ինքնասպանությանը:  Կամուրջը չդիմացավ նրանց ծանրությանը եւ փլվեց գետը:  Ինը մարդ մահացավ, իսկ աղջիկը փրկվեց:

Վրիժառու նապաստակը

Ագարակատեր Վինսենթ Կարոջիոն զբաղվում էր նապաստակների որսով:  Հոգնած պառկել էր հովտում, հրացանը` կողքին:  Մոտով վազող սարսափած նապաստակը ցատկեց ձգանին եւ լուծեց իր «եղբայրների» վրեժը:

Կդառնար աթեիստ

Հոնկոնգում 65-ամյա Չայ Վան-Ֆոնգը որոշեց իր երախտագիտությունը հայտնել Աստծուն. հարսը ավտովթարից անվնաս էր փրկվել: Երբ իրենց բազմահարկ շենքի բակում աղոթում էր, վերեւից նետված ցեմենտի պարկը սպանեց նրան:

...եւ մահացան նույն օրը

Նոր հրատարակվող «Life» ամսագրի շապիկին նորածին Ջորջ Սթորիի լուսանկարն էր` «Կյանքը սկսվում է» վերտառությամբ: Սթորիի հետագա ճակատագիրը պարբերաբար լուսաբանվում էր ամսագրի էջերում. նրա երկու ամուսնությունները, հայրությունը, թոշակի անցնելը... 64-ամյա Ջորջը հայտնվեց նաեւ վերջին տպագրության ժամանակ` 2000 թ. մայիսին, այս անգամ` «Կյանքի ավարտ» ենթավերնագրով (նկատի ունեին ամսագրի փակումը): Մի քանի օր անց Ջորջ Սթորին ինֆարկտից վախճանվեց:

Չներեց հորը

Տասը տարեկան տղան հոր հետ այնպես բուռն ու հուզումնալից վիճեց շոկոլադի տորթի անհետացման պատճառով, որ հուսահատված 38-ամյա հայրը դանակը տվեց որդուն, թե` «Եթե այդքան ատում ես ինձ` խփի՛ր»: Որդին այդպես էլ արեց: Հայրը մեկ ժամ անց մահացավ հիվանդանոցում:

Անհաջող փեսան

Ուկրաինացի ձկնորսը էլեկտրական մալուխը գցեց գետը:  Երբ հոսանքահարված ձկները ջրի երես ելան, նա նետվեց ջուրը` ձկները հավաքելու` մոռանալով անջատել հանցագործության գործիքը: Արդյունքում՝ արժանացավ ձկների ճակատագրին:  Հարազատների հավաստմամբ` անհաջողակ ձկնորսը պատրաստվում էր որսած ձկներով տոնել զոքանչի մահվան տարելիցը:

17

38

2570

  • Irina
    2012-04-16 09:59:49
    շատ հետաքրքիր էր (բռավո) (բռավո) (բռավո)
  • helenaBarcelona
    2012-04-16 10:00:34
    լավն էր (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • helenaBarcelona
    2012-04-16 10:00:34
    լավն էր (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • N.....
    2012-04-16 10:35:34
    Ուշ-ուշ ես սարքում,բայց ոչ ուշացած :) .......Հետաքրքիր էին,վերջինը վերջն էր,երևի եթե հակառակը լիներ,զոքանչը նույն իրավիճակում հայտնվեր (ուրախ) (ժպիտ) ......................
    • N.....
      2012-04-16 10:39:29
      Նկարը վերջն էր :D /ուշա տեղ հասնում մոտս,բայց ոչ ուշացած (ախ) (ժպիտ) /.............
  • Knarik...(Քոփիի ԿԳՆ)
    2012-04-16 12:17:32
    Վայ Մոոոնտ լավա եկաաար (ժպիտ) ]:) Սաղդ թողիք գնացիք |( ....Լավ անցանք պոստին.լավն էր,բայց չգիտեմ, համ խնդալույա,համ էլ :( ...... (ախ)
    • Կոմս Մոնտե Քրիստո
      2012-04-16 15:26:55
      դե ես գնում եմ՝ վերադառնալու ակնկալիքով.Քնար աղջիկ, փաստորեն ինձ նկարով չես ճանաճում հա՞ (դեմք) (դեմք) լաաաավ, եղաաավ
      • Knarik...(Քոփիի ԿԳՆ)
        2012-04-16 15:32:01
        Էդ հույսով եմ (լավ) (ուրախ) ....Իիի էդ տեսե՞լ ես ]:) Հա լսի հեչ նման չէիր քեզ ,շատ ես փոխվել.........Հա մի բան էլ.պատգամավո՞ր ես (օգո) Չասես խի,որդև գիտես պատասխանը :D
      • Կոմս Մոնտե Քրիստո
        2012-04-16 15:40:14
        բաա, փաստորեն տեսել եմ:Դեռ ոչ, բայց լուրջ հավակնություններ կան:Բայց դե որ դառնամ էլ քոփի մտնողն ովա?
      • Knarik...(Քոփիի ԿԳՆ)
        2012-04-16 15:43:31
        Գընջըռ :D ...........Հա լավա....Թե չէ էնքան շաաատ ես մտնոոոււուում (ախ) ..........Ես կմտնեի:
      • Կոմս Մոնտե Քրիստո
        2012-04-16 16:14:03
        դա հիմա ես ասում, բայց իսկական պատգամավորը նույնիսկ տուն գնալու ժամանակ չպետքա ունենա, էլ ուր մնաց համցանց մտնի.Չնայած քո կոլեգան գործադիրում լաաավ էլ ժամանակ ունի, դրա համարա մեր կրթությունը <<հիանալի>> վիճակում (օգո)
      • Sargsyan...(Նախագահ՝)
        2012-04-16 16:14:51
        ճիշտ ես (վատ)
      • Knarik...(Քոփիի ԿԳՆ)
        2012-04-16 16:36:02
        Լավ ժողովուրդ վերջացրեք,հեսա անունս կփոխեմ ,կպրծնենք ...իմ կոլեգան(խոնարհվել) :D :D Լավ Էս կատակ....Ար ջան համաձայն եմ հետդ,ուղղակի ես պատգամավոր լինելու հույս չունեի առհասարակ,դրա համար էլ տենց ասացի:
      • Կոմս Մոնտե Քրիստո
        2012-04-16 17:26:33
        իզուր, որ հույս չունես:Վատն է այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ (ծաղիկ) այնպես որ գնա ու առաջադրվի, չնայած արդեն ուշացել ես, մնաց 5 տարի հետո
      • Knarik...(Քոփիի ԿԳՆ)
        2012-04-17 11:36:44
        Ճիշտ ես Մոնտ ջան,գիտեմ (լավ) ԲԱՅՑ ԴԵ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ՄԻ ՏԵՍԱԿ ԻՄԸ ՉԻ (գինի)Բան չկա,հլը դու անցի , մնացածը ապագան ցույց կտա:
  • Copy-ի սիրահար
    2012-04-16 12:41:12
    :'( :'( :'(
  • ღℒIℒITღ
    2012-04-16 12:49:48
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Rihanna 4good
    2012-04-16 14:14:30
    Լավն էր,բայց լացելու :'( :'( (լավ)
  • Sargsyan...(Նախագահ՝)
    2012-04-16 15:02:44
    ինչ լավա որ վերադառնում եք քիչ-քիչ իմ վետերաններ (ժպիտ) (ժպիտ) ինչևէ,ապրես հետաքրքիր պոստի համար (լավ)
  • շատ լավն էր հաճախ եմ լսել քո մասին ու ուրախ եմ որ վերադառնում էս :) :)
  • էս էն դեպքնա որ չգիտես ծիծաղես թե տխրես.... :( լավն էր շատտտ (բռավո)
  • Lian
    2012-04-16 17:31:03
    (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) O:)
  • Նաիրյան աղջիկ
    2012-04-16 18:03:16
    գիտես ոնց էի սիրում կարդալ քո գրառումները,, դրանցից շատ բաներ էի սովորում ու իմանում,,, (օգո) (օգո) (բռավո) (բռավո)
  • H
    2012-04-16 20:25:41
    վայ ես մեռաաաաաաաաաաաաաաաաաա :D :D :D :D :D (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Mariam95
    2013-03-21 10:49:58
    վայ Կոմսի պոստը :(