Copy SMS

Երկրի վրա ասուպային անձրև է տեղալու. Երազանք պահեք,.,.,

Երկրի վրա ասուպային անձրև է տեղալու. Երազանք պահեք,.,., - Երկիր, անձրև, ասուպներ

Ապրիլի 16-ից 26-ի ընթացքում դիտվում է Լիրիդների ասուպային հոսքը, որի առավելագույն փուլն ընկնում է ապրիլի 21-22-ի գիշերը: Այն դիտվում է Քնարի (Lyra) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարեւանությամբ)` երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ, որտեղ գտնվում է ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է «ռադիանտ»: Լիրիդներն ընդհանուր առմամբ մաքսիմումից բացի մյուս օրերին բավական թույլ են: Ընդհանրապես, Լիրիդները հզոր ասուպային հոսքերից չեն, բայց դիտումների համար նրանք հետաքրքիր են, քանի որ դրանից առաջ մոտ երեք եւ կես ամիս այլ հոսքեր չկային: Հոսքի ինտենսիվությունը մաքսիմումում սովորաբար տատանվում է ժամում 5-20 ասուպի սահմաններում` միջինում լինելով 10, իսկ առանձին ասուպների պայծառությունը հասնում է +2 աստղային մեծության (անզեն աչքով դիտվող միջին պայծառության աստղերի):

Հայկական աստղագիտական ընկերությունը հայտնում է, որ Լիրիդներն ունեն երկու առանձնահատկություն. 1) նրանց դիտումները սկսվել են դեռեւս 2600 տարի առաջ, ինչն ամենահինն է բոլոր ասուպային հոսքերի մեջ եւ 2) նրանք ժամանակ առ ժամանակ «բռնկում» են ցուցաբերում` հասնելով ժամում մինչեւ 100 ասուպ, ինչի պատճառները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, եւ վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են եւ «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում: Սովորաբար երկնաքարերի չափերը շատ փոքր են, եւ նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերեւույթին, եւ միայն հազվագյուտ դեպքերում է որեւէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել:

Երկրի ճանապարհին հանդիպող երկնաքարերի խմբերը սովորաբար նույնացվում են որեւէ գիսավորի հետ, որոնց նյութից դրանք առաջանում են: Օրինակ, Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թետչերի պարբերական գիսավորն է: Ընդհանրապես ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է, ինչպես նաեւ հոսքի բոլոր ասուպները որպես կանոն «ելնում» են երկնքի որոշակի տիրույթից` ռադիանտից:

Երբեմն դիտվում են առանձնահատուկ ինտենսիվ հոսքեր, որոնք կոչվում են ասուպային (աստղային) անձրեւներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Պերսեիդները, Լեոնիդները եւ Գեմինիդները:

6

9

2076

  • ♥ S. i. L. v. A. ♥
    2012-04-15 20:38:09
    ուխխ ինչ լավաաաաաաաաաաաաա (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • ღℒIℒITღ
    2012-04-15 20:39:08
    (լավ) (լավ) (լավ) ԼԱՎՆԱ ԷԴԻՏ ՋԱՆ ԱՊՐԵՍ (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥ S. i. L. v. A. ♥
    2012-04-15 20:40:32
    ես չեմ քնելու :) :D
  • Ռուբեն Եսայան
    2012-04-15 20:43:19
    Ոնց եմ սիրում սենց բաներ,անհամբեր սպասում եմ լուսնի երկրորդ մոտենալուն :)
    • ♥ S. i. L. v. A. ♥
      2012-04-15 20:47:41
      ես ել եմ սիրում (խոնարհվել) (խոնարհվել)
  • Edit<3
    2012-04-15 21:03:39
    մերսիկններ հաա եսել ետ օրը հաստատ չեմ քնելու պահելու եմ նպատաակ ,.,.,
    • Lollipop
      2012-04-15 21:05:52
      հիմա երբ երազանք պահենք՞
  • ♥...♥..♥...♥...♥
    2012-04-15 21:09:28
    սկ կոնկրետ երբ կլինի..իմ երազանքնա ետ երևույթը տեսնելը
  • Edit<3
    2012-04-15 21:17:18
    21- 22 ի գիշերը որ օրը ձոխվումա