Copy SMS

Փոքրիկը պետք է քթով շնչի

Փոքրիկը պետք է քթով շնչի - հետաքրքիր, երեխա

Քիթը մարդու օրգանիզմի կարևոր օրգաններից է: Ինչպես գիտեք քիթը հոտառության օրգանն է և մասնակցում է համի որոշմանը, ինչպես նաև քիթը յուրահատուկ ֆիլտր է՝ ներշնչվող օդը մաքրում է փոշուց: Շնորհիվ արյունատար անոթների առաության և բավական մեծ մակերեսի՝ տաքացնում է օդը, որը թոքերին է հասնում արդեն տաք: Եթե երեխայի քիթը խցանված է և հարկադրված շնչում է բերանով, ապա նա շնչում է կեղտոտ օդ՝ լի վարակի բացիլներով, փոքրիկը չի կարող նաև տարբերակել հոտերը: Այս դեպքում ախտահարվում են վերին շնչառական օրգանները՝ բրոնխները և թոքերը: Հետևեք, որ Ձեր փոքրիկը շնչի քթով:

Կան մի քանի պատճառներ` սովորական հարբուխը, երբ քթի լորձաթաղանթն այտուցված է, իսկ քթանցքները լցված են թանձր արտադրությամբ, քթի մեջ ադենոիդներ կան, միջնապատն է ծուռ (ծննդաբերական վնասվածքների հետևանքով), ինչ-որ օտար առարկա կա մի քթանցքում և այլն:

Պատճառն իմանալուց հետո պարզ է դառնում անելիքը: Եթե երեխան մրսած է, հարբուխով է հիվանդ, հարկավոր է նրան բուժել և հաճախակի թեթևացնել քիթը՝ բժիշկի նշանակած դեղերը կաթեցնելով կամ պարզապես մաքրելով: Եթե քիթ-ըմպանը լցված է ադենոիդներով, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Հնարավոր է, որ դրանց դեմ հարկ լինի դեղամիջոցներով պայքարել կամ էլ վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինի: Միջնապատի թեքման  դեպքում բժիշկը խորհուրդ կտա ինչպես վարվել, իսկ եթե օտար մարմին լինի քթի մեջ, կհանի: Հատկապես տարվա ցուրտ եղանակներին հետևեք, որ երեխան անպայման  քթով շնչի:

 

Փոքրիկը պետք է քթով շնչի - հետաքրքիր, երեխա

5

4

1005