Copy SMS

Apple-ը ներկայացրեց Նոր 4G և HD iPad պլանշետային համակարգիչը

Apple-ը ներկայացրեց Նոր 4G և HD iPad պլանշետային համակարգիչը - հետաքրքիր, տեխնիկա

Apple ընկերությունը ներկայացրեց իր պլանշետ iPad-ի երրորդ սերունդը: Նոր iPad-ը չունի կոնկրետ անվանում, ողջ շնորհանդեսի ժամանակ այն պարզապես անվանում էին Նոր iPad: Նոր iPad պլանշետային համակարգիչը ունի 2048x1536 pixel Retine HD 9.5 դյույմ անկյունագծով էկրան, աշխատում է iOS օպերացիոն համակարգի 5.1 նոր տարբերակով, A5X պրոցեսորով: Պլանշետի տեսախցիկը տեսանկարում է 1080p HD որակով վիդեո և կոչվում է iSight camera: Ֆոտոխցիկը 5 մեգապիքսել է: Ունի դեմքի ճանաչման, կադրի ստաբիլիզացիայի հնարավորություններ: Նոր iPad պլանշետը ապահովում է 4G LTE ցանց:Այն կարող է առանց լիցքավորման աշխատել 10 ժամ:  Wi-Fi տարբերակի գինը կարժենա 16Գբ՝ 499 դոլար, 32Գբ՝ 599 դոլար և 64Գբ՝ 699 դոլար, իսկ 4G տարբերակներինը համապատասխանաբար՝629, 729 և 829 դոլար: 
Նոր iPad-ին հնարավոր է թելադրել ցանկացած տեքստ՝ անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով և անգամ ճապոներենով: Այս ֆունկցիան կոչվում է Voice Dictation: Նոր iPad-ի համար թարմացվել են հայտնի iLife apps, Garage Band և iMovie ծրագրերը: Կարելի է գնել նաև նոր iPhoto ծրագիրը, որը ամբողջովին նոր ծրագիր է լուսանկարների խմբագրման պորֆեսոնալ ֆունկցիաներով: Նոր iPad-ը շնորհանդեսը բացեց և փակեց Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը:

2

6

836

  • copypaste-i hyur@
    2012-04-15 17:06:09
    (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • copypaste-i hyur@
    2012-04-15 17:06:12
    (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Արման)))))))))
    2012-04-15 17:07:09
    16գբ ը 390000
  • ღℒIℒITღ
    2012-04-15 17:20:03
    ԱՊՐԵՍ ՎԻԿՍ ՇԱԱԱՏ ԼԱՎՆԱ (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
    • Viki FCB ➷❤➹
      2012-04-15 17:40:13
      մերսի Լիլ ջան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)