Copy SMS

Ամենաապշեցուցիչ գոլի գաղտնիքը

Ամենաապշեցուցիչ գոլի գաղտնիքը - Հետաքրքիր նյութեր, այլ


Ֆրանսիացի ֆիզիկոսների խումբը New Journal of Physics պարբերականում հրապարակել է աշխատություն, որը բացատրում է ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլերից մեկի բնությունը, վկայակոչելով  ВВС-ն հաղորդում է Newsru-ն:

 

Խոսքը 1998-ի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անցկացված Tournoi de France մրցաշարում լեգենդար բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարլոսի տուգանայինից կատարած հարվածի մասին է: Կարլոսի 35 մետրից կատարած հարվածից հետո գնդակը անցավ պատի կողքով եւ հայտնվեց Բարտեզի պաշտպանած դարպասում: Ընդ որում Ֆրանսիայի ազգային հավաքականի փորձառու դարպասապահը նույնիսկ չհասցրեց արձագանքել այդ հարվածին: Գնդակը թռիչքի սկզբում ընթանում էր դարպասից շեղ ուղղությամբ, սակայն Կարլոսն այնպես էր պտտեցրել գնդակը, որը վերջնամասում այն կտրուկ փոխեց հետագիծը եւ հայտնվեց դարպասում:

 

Ֆրանսիացի գիտնականները որոշել են հերքել նախկինում արած պնդումը, թե այդ դեպքը ֆանտաստիկ պատահականություն էր եւ այն հնարավոր չէ կրկնել, իսկ հարվածը հակասում է ֆիզիկայի օրենքներին: Գիտնականները նույնիսկ դուրս են գրել հավասարում, որը նկարագրում է գնդակի պարուրաձեւ թռիչքը: Գիտնականները հանգել են եզրակացության, որ բրազիլացին նվազագույնի է հասցրել երկրի ձգողականության եւ օդի մրրկայնության էֆեկտները: Այդ հարվածը հնարավոր կլինի կրկնել, եթե գնդակին հաղորդվի անհրաժեշտ պտտեցնող էներգիա: Բայց ամենակարեւորը`դարպասից պետք է զգալի հեռու լինի, այլապես գնդակը կանցնի հետագծի միայն առաջին` թեք հատվածը եւ կանցնի նշանակետի կողքով:

 

Ավելի քան տասը տարի անց Կարլոսի հնարքը ֆուտբոլասերներից մեկը կարողացել է կրկնել FIFA-09 համակարգչային սիմուլյատորով: Նա տպավորիչ նույնությամբ վերստեղծել է Կարլոսի հարվածը, նաեւ թողնելով մանրամասն նկարագրություն, թե ինչպես հասնել դրան: