Copy SMS

Մատենադարան

Մատենադարան - հետաքրքիր, մատենադարան, գրքեր

Մատենադարանը հիմնադրվել է 405թ. հայերեն գրերի գյուտից հետո,Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում` Վաղարշապատում: Հայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ,գրչության այս հնագույն կենտրոնից են իրենց լուսավորչական գործունեությունը սկսել ու ծավալել Սուրբ Սահակ Մեծ կաթողիկոսը և Մեսրոպ Մաշտոցը:Նրանց հիմնադրած Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ Հայ առաքելական եկեղեցու Կաթողիկոսարանում եղել է որպես Մայր Գրատուն:Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է:

Մատենադարան - հետաքրքիր, մատենադարան, գրքեր

Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն,աշխարհագրություն,քերականություն, փիլիսոփայություն,իրավունք ,բժշկություն,մաթեմատիկա,տոմարագիտություն,ալքիմիա-քիմիա,թարգմանական գրականություն,երաժշտություն և այլն: Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն,պարսկերեն,հունարեն,ասորերեն,լատիներեն,հնդկերեն,ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր:

Մշակույթային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր,որոնք իրենց մայր լեզվով չեն պահպանվել և հայտնի են միայն հայերեն թարգմանությունները:

Մատենադարանում է գտնվում հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը,դա "Մշո Ճառընտիրն" է: Այն գրվել ու ծաղկվել է 1200-1202թթ. Երզնկայի ավագ վանքում:Գրիչը Վարդան Կարնեցին է,իսկ ծաղկողը` Ստեփանոսը: Մինչ օրս պահպանվել են Ճառընտիրի 601 թերթերը,որոնցից յուրաքանչյուրը մի երինջի կամ արջառի կաշվիծ է պատրաստված:Այն իրավմամբ համարվում է "Հրաշքով փրկված հայկական գանձ":

Մատենադարան - հետաքրքիր, մատենադարան, գրքեր

3

2

5378