Copy SMS

10 կերակրատեսակ, որոնցից պետք է խուսափել քնելուց առաջ

10 կերակրատեսակ, որոնցից պետք է խուսափել քնելուց առաջ - ուտելիք, քուն, խուսափել

Կան շատ կերակրատեսակներ, որոնք կարգավորում են քունը, սակայն կան նաև այնպիսիները, որոնք կարող են խախտել քունը: Ստորև ներկայացված է այն 10 կերակրատեսակների ցուցակը, որոնցից պետք է խուսափել քնելուց առաջ:

1. Պաղպաղակ: Պաղպաղակը պարունակում է բազմաթիվ ճարպեր և շաքար, որոնք էներգիա են հաղորդում մարդուն, ինչը սպառելու ժամանակ ուղղակի չի տրվում օրգանիզմին` քնելուց առաջ: Բացի դրանից, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ շաքար պարունակող կերակրատեսակները կարող են գիշերային մղձավանջի պատճառ դառնալ:

2. Նեխուր: Նեխուրը համարվում է բնական միզամուխ միջոց, այդ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել այն քնելուց առաջ:

3. Պաստա: Պաստան պարունակում է բազմաթիվ ածխաջրեր, և եթե այն ուտելուց հետո անմիջապես գնալ քնելու, ապա այդ ամենը կվերածվի ճարպի: Բացի այդ, պաստայի շատ տեսակներ ունեն բարձր գլիկեմիկ ցուցանիշ, ինչը կարող արյան մեջ առկա շաքարի տատանման պատճառ դառնալ:

4. Պիցցա: Պիցցան ծանրաբեռնում է ստամոքսը: Դրանում առկա տոմատի սոուսը ունի բարձր մակարդակի թթվայնություն, ինչը կարող է հանգեցնել այրոցի:

5. Կոնֆետներ: Ինչպես արդեն նշվել էր, քաղցրավենիքը կարող է գիշերային մղձավանջի պատճառ հանդիսանալ:

6. Հացահատիկեղեն: Հացահատիկեղենը պարունակում է շաքարի բարձր քանակություն և ածխաջրեր:

7. Սխտորը: Սխտորից պետք է խուսափել երկու պատճառով. առաջինը՝ այն կարող է տհաճ լինել զուգընկերոջ համար, երկրորդը՝ սխտորը հանգեցնում է այրոցի:

8. Մուգ շոկոլադ: Մուգ շոկոլադը պարունակում է կոֆեին, ինչը առույգացնող ազդեցություն ունի:

9. Ալկոհոլ: Կա թյուր կարծիք, որ ալկոհոլը նպաստում է խորը քնելուն: Ալկոհոլը իսկապես օգնում է քնելուն, սակայն խախտում է երկար և հանգիստ քունը: Բացի այդ, այն մարդիկ, ովքեր հաճախակի են օգտագործում ալկոհոլ՝ լավ քնելու համար, կախվածության մեջ են ընկնում ալկոհոլից:

10. Միսը: Կարմիր միսը պարունակում է սպիտակուցներ և ճարպեր, ինչը նշանակում է, որ այն դժվարամարս է: Սակայն պետք չի խուսափել մսից, քանի որ այն հարուստ է երկաթով և տրիպտոֆանով: 

4

12

1747