Copy SMS

Մի սիրո պատմություն...(Ֆրեդերիկ Շոպեն-Ժորժ Սանդ)

Մի սիրո պատմություն...(Ֆրեդերիկ Շոպեն-Ժորժ Սանդ) - Շոպեն, Ժորժ Սանդ, սեր, պատմություն

Ֆրեդերիկ Շոպենի և Ժորժ Սանդի(իսկական անունը Ավրորա Դյուպեն) սիրավեպը չի կարելի դասել երջանիկ ավատրով սիրո պատմությունների շարքին, բայց, այնուամենայնիվ, նրանք սիրեցին միմյանց մինջև կյանքի վերջ....և ինչ-որ ժամանակ երջանիկ եղան միասին....

1831թ. Շոպենը հեռացավ Վարշավայից և մեկնեց Փարիզ՝ արվեստների մայրաքաղաք: Նրա  ստեղծագործություններն ու  տաղանդը միանգամից գնահատվեց ըստ արժանվույն...

1836թ. կոմսուհի Դ’Ագուի տանը աշխարհիկ երեկույթ էր, որին հրավիրված էր նաև   26-ամյա խելացի, բարեկիրթ, չափազանց հմայիչ ու գեղեցիկ Ֆրեդերիկ Շոպենը: Հրավիրվածների մեջ էր նաև կոպիտ ու առաջին հայացքից անհրապույր, անհամակրելի  Ժորժ Սանդը…Նրա  հագին տղամարդու խստաոճ կոստյում էր, իսկ բերանում՝ ծխացող սիգար...32-ամյա Սանդը, ամուսնալուծված էր, ուներ երկու երեխա, նաև  հասցրել էր ունենալ  անթիվ սիրեկաններ, որոնք   նրանից միշտ  տարիքով փոքր են եղել: Կարճատև զրույցից հետո Ժորժ Սանդի մասին  Շոպենի առաջին տպավորությունն ու կարծիքը  հեռու էր դրական լինելուց:

Նրանք երկու տարի անց նորից հանդիպեցին…Այս անգամ Շոպենը փոխեց իր կարծիքն ու ...նրանք սիրահարվեցին.թվում էր, թե այդ զույգը ընդհանուր ոչինչ չունի.Ֆրեդերիկը հանգիստ էր, հավասարակշռված, բարեկիրթ, ազնվաբարո, իսկ Սանդը՝ տաքարյուն, կրակոտ, կոպիտ, կամայական: Այնուհանդերձ նրանք միասին էին, սիրում էին  իրար, ու հանդուրժում  միմյանց թերություններ: Հանուն սիրելիի Սանդը  ժամանակավորապես մոռացավ իր տղամարդու խստաոճ կոստյումներն ու   սկսեց գեղեցիկ շրջազգեստներ հագնել:

1838թ.  Շոպենի առողջության վատթարացման պատճառով նրանք Իսպանիա մեկնեցին, հույս ունենալով, որ կլիման բարենպաստ ազդեցություն կթողնի թոքախտով հիվանդ Ֆրեդերիկի վրա: Սակայն նրա վիճակն ավելի վատացավ: Սանդը դարձավ շուրջօրյա հիվանդապահ: Նա գիշեր ու ցերեկ  Շոպենի անկողնու մոտ էր, ուտելիք էր պատրաստում նրա համար, խնամում: Եվ երբ տանտերն իմացավ Շոպենի հիվանդության մասին, պահանջեց անհապաղ հեռանալ իր տանից՝ վճարելով տուգանք պատճառած վնասի դիմաց (Շոպենի օգտագործած իրերն այրվելու էին):

Սանդն ու Շոպենը ոչ մի տեղ կացարան չէին գտնում, ոչ ոք չէր հյուրընկալում նրանց: Փարիզ վերադառնալն էր նրանց համար մեծ խնդիր դարձավ. նավատերերը իմանալով Շոպենի հիվանդության մասին թույլ չէին տալիս նրանց նավ բարձրանալ, և միայն մի նավապետ համաձայնեց տեղափոխել նրանց՝ հատկացնելով ամենավատ նավասենյակը՝ խոզերի հարևանությամբ: Շատ էր ազդված Շոպենը.նա շարունակ կրկնում էր. «Մենք ստիպված ենք գնալ ամենավատ պայմաններում, անգամ խոզերի համեմատությամբ»:

Վերադառնալով Փարիզ, նրանք   բնակվեցին Սանդի կալվածքում: Շոպենի վիճակը վատացավ: Ժորժ Սանդը կրկին վերածվեց հոգատար ու նվիրված հիվանդապահի: Երբեմն նա նույնիսկ ասում էր, որ փաստորեն տանը երեք երեխա ունի՝ Սոլանժը,Մորիսը և Շոպենը: Զգացմունքներն արդեն հանգել էին: Սանդը մտածում էր, որ Ֆրեդերիկը սկսել է ձանձրացնել իրեն: Երազկոտ ու թույլ Շոպենն ավելի էր զգում Սանդի կարիքը, քան վերջինս՝ նրա: Սերն ու կիրքը հանգել էին, սակայն պահպանվում էր խորը հարգանքն ու քնքուշ կապվածությունը: Նրանք երբեք չդադարեցին մնալ ընկերներ:

Որոշ ժամանակ անց սկսեց վատթարանալ նրանց փոխհարաբերությունները: Սանդի ու Ֆրեդերիկի միջև հաճախակի էին վեճեր ծագում, հիմնականում Սանդի աղջկա պատճառով, որը սիրահարվել էր մի շատ կոպիտ, սանձարձակ ու թեթևամիտ երիտասարդի: Սոլանժը որոշել էր փախչել տղայի հետ: Բնականաբար Սանդը ուզում էր պաշտպանել աղջկան անմտածված քայլից: Աղջիկը չներեց մորն ու սկսեց ամեն պատեհ առիթ օգտագործել՝ Շոպենին մոր  հետ թշնամացնելու համար. չարախոսում էր մոր մասին, ասելով, որ մայրը դավաճանում է նրան: Հիասթափված Շոպենը դադարեց շփվել Սանդի հետ,  չնայած, որ առանց նրա չափազանց միայնակ ու դժբախտ էր զգում իրեն: Նա մահացավ 40 տարեկան հասակում, 1848 թվականին հոկտեմբերի 17-ին Փարիզում: Մեռնելուց առաջ անդադար մեղադրում էր Սանդին, չէ որ նա խոստացել էր, որ Շոպենն իր գրկում կմեռնի...

Ժորժ Սանդը մահցավ 1876 թվականի հունիսի 8-ին՝ 72 տարեկան հասակում:

12

5

4718

  • Knarik...(Քոփիի ԿԳՆ)
    2012-04-18 13:26:40
    Էէէ տխուր էրրր..... :'( .......Էս հանճարները միշտ սենց դժբախտությունների են դատապարտված եղել,գոնե տենց չմահանար....Կռիս Սոլանժժժ....
  • ღℒIℒITღ
    2012-04-18 13:44:56
    (լավ) (լավ)
  • Christy
    2012-04-18 14:49:52
    :( :( :( :( :'( :'( :'(
  • Magdalena
    2012-08-05 19:04:21
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո)