Copy SMS

Ոսկե iPad 3

Ոսկե iPad 3 - Դուբայ, ոսկե, iPad 3

Ընդամենը մեկ ամիս է անցել երրորդ սերնդի iPad պլանշետային համակարգչի վաճառքի մեկնարկից, իսկ Դուբայում արդեն նորույթի սիրահարների համար անակնկալ է պատրաստվել:

Միացյալ Արաբական Էմիրությունների ոսկերչական խանութների ցանցը, հավանաբար, շատ գոհ է մնացել նախորդ տարի ոսկյա iPad 2-ի վաճառքից, և մոտ ժամանակներս Damas բուտիքներում արդեն հասանելի կլինի 24- կարատանոց ոսկուց պատրաստված iPad 3-ը:

Առաջին նմուշն արդեն պատրաստ է և կներկայացվի հաջորդ շաբաթ: Թանկարժեք սարքի համար կանցկացվի աճուրդ, իսկ ստացված հասույթը կտրամադրվի տեղի բարեգործական հիմնադրամներին:

Իսկ մնացած օրինակների արժեքը կլինի մոտ 4.559 դոլար:

5

2

1125

  • ღℒIℒITღ
    2012-04-17 16:02:00
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • one time
      2012-04-17 16:08:56
      (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)