Copy SMS

Հայտնի դառնալու 10 նախապայման

Հայտնի դառնալու 10 նախապայման - հայտնի, պայմաններ


Ինչպե՞ս աստղ դառնալ: Կարծես թե պատասխանը պարզ է` պետք է տաղանդ ունենալ: Այնուամենայնիվ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Տաղանդից բացի կան բազմաթիվ բաներ, որոնք կարող են վճռորոշ դեր խաղալ ապագա աստղի կարերիայում: Հայտնի դառնալու միասնական ու հստակ ձև չկա, սակայն կան մի շարք կետեր, որոնք շատերին են օգնել անցնել աստղ դառնալու դժվարին ճանապարհը:

1. Տաղանդ

«Միկկի-Մաուսի ակումբը» հայտնի մանկական շոուի շնորհիվ ծնվեցին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջասթին Թիմբերլեյքը, Բրիթնի Սփիրսն ու Քրիսթինա Ագիլերան: Քասթինգի գլխավոր պայմանը տաղանդի առկայությունն ու պրոֆեսիոնալիզմի բացակայությունն էր: Վերոնշյալ աստղերը սովորական դեռահասներ էին, սակայն կարճ ժամանակում նրանք գերաստղեր դարձան: Ի դեպ կան աստղեր, ովքեր չեն անցել նույն «Միկկի-Մաուսի ակումբը» հանրահայտ շոուի նախընտրական փուլերը: Նրանց թվին են պատկանում Ջեսսիկա Սիմփսոնը, Մեթ Դեյմոնը, Նիք Քարթերն ու Կիրսթեն Դանսթը:

2. Հարուստ ծնողներ

Որոշ աստղերին տաղանդը պետք չեկավ: Հարուստ գործարարների երիտասարդ, գլամուրային և ինքնավստահ երեխաները հայտնություն են ձեռք բերում տարբեր ոլորտներում` սկսած նորաձևությունից մինչև հեռուստատեսություն ու երգարվեստ: Հիշենք մի քանի հաջողակ երեխաների` Ալսու, Կսենիա Սոբչակ, Փերիս Հիլթոն... Նրանց շարքը կարելի է անվերջ շարունակել:

3. Ռեալիթի-շոուներ

Հեռուստատեսային ռեալիթի-շոուներն արդեն բավականին տարածված ու նույնքան սիրված են հեռուստադիտողների շրջանում: Դրանք հայտնության հասնելու լավագույն միջոցն են: Հայ աստղերից շատերը նույնպես անցել են բազմապիսի «Ալֆրեդի սենյակների» և այլնի միջով (Արման Մարգարյան, Դինա Ավետիսյան և այլն):

4. Հանդիպում պրոդյուսերի հետ

Դիմա Բիլանը դեռ վաղուց հաղթում էր բազմապիսի մրցույթներում, ավարտել էր երաժշտական դպրոցը: Սակայն այդ ժամանակ երգչի կյանքը հարթ չէր անցնում. նա ստիպված էր գիշերներն աշխատել խանութում, իսկ ցերեկը սովորել: Ամեն ինչ փոխվեց պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի հետ հանդիպումից հետո: Գիշերային ակումբում նրա հետ ծանոթությունից հետո Բիլանը ժամանակ չկորցնելով երգեց նրա համար, ինչից հետո Այզենշպիսը նրան իր հեռախոսահամարը տվեց:

5. Համացանց

Լիլի Ալլենն իր երգերը տեղադրում էր MySpace-ի իր էջում, միաժամանակ օրագիր էր վարում` պատմելով անձնական կյանքի մասին: Օրագրի ընթերցողների թիվն աստիճանաբար մեծանում էր, մարդիկ միմյանց ուղարկում էին նրա երգերի հղումները, և շուտով Լիլիի մասին լուրը հասավ անգլիական ամսագրերին և երաժշտական կայքերին: Իսկ կարճ ժամանակ անց նրա մասին խոսեց ողջ Եվրոպան:

6. Սկանդալ

Հայտնի դառնալ կարելի է նաև սկանդալի շնորհիվ: Օրինակ ռուսական Տատու խումբը դժվար թե նույն հաջողության հասներ, եթե չլիներ երկու լեսբուհի-դեռահասների մասին սկանդալը: Հետաքրքիր է, որ փառքի հասնելով` նույն աղջիկները դադարեցին հրահրել հանդիսատեսին: Չմոռանանք նաև հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանին, Վահրամ Պետրոսյանին, ինչպես նաև արդեն բոլորի «սիրելի» Անժելա Սարգսյանին:

7.Սեր

Վիկտորիա Բեքհեմը ամենահայտնի ֆուտբոլիստի կինն է: Մինչ ամուսնությունը նա երգում էր Spice Girls խմբում, սակայն մի՞թե կարող ենք ասել, որ այդ ժամանակ նա նույնքան հայտնի էր, որքան այժմ: Շատերին են այսօր ասոցացնում իրենց կնոջ կամ ամուսնու անունով:

8. Երգացանկ

Երբեմն հայտնությունն այցելում է չափազանց հաջող երգից հետո, որը միանգամից հիթ է դառնում: Դա պատահեց Շակիրայի հետ:  Նրա ‘Whenever wherever’ երգից հետո աշխարհը թնդաց, իսկ հիշեք, թե ինչպես տարիներ առաջ Երևանի ամեն տնից ու մեքենայից հնչում էր Հայք խմբի «Քամին փչի» երգը:

9. Թմրանյութեր

Ցավոք, սակայն թմրանյութերը հաճախ վճռորոշ դեր են խաղում տվյալ մարդու նկատմամբ հասարակության ուշադրությունը սևեռելու գործում: Այդպես եղավ Էմի Ուայնհաուսի դեպքում, ում մասին լրագիրներն այդպես էլ չէին լռում: Իսկ մահվանից հետո նրա ձայնասկավառակների վաճառքը հասավ աստղաբաշխական թվերի:

10. Գովազդ

Վերջապես շատ աստղեր աստղ են դառնում գովազդի միջոցով: Շատ ենք հանդիպել այնպիսի մարդկանց, ում տեսահոլովակը կամ ֆիլմում մասնակցությունը տեսնելիս միանգամից ասել ենք` գովազդի միջի աղջիկը կամ տղան:
8

13

4052

  • Irina
    2012-04-18 17:37:50
    (լավ) (լավ) (լավ)
  • ღℒIℒITღ
    2012-04-18 17:40:02
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ^_^ Avagyan K..
    2012-04-18 17:40:14
    ]:) ]:) ]:) ]:) (լավ)
  • Մարի Մարի
    2012-04-18 17:40:14
    :) :) :) :) :) :) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • POQRIK HRASHQ
    2012-04-18 17:41:37
    հիանալի պոստ էր,,, ես 1 ինը կնախընտրեմ ու ասեմ, որպես ուղղակի զբաղմունք,,, նախընտրելու եմ հենց այդ գծիը երևի թե,, դերասան,, կամ հաղորդավարուհի :) :) :) :)
  • Emma
    2012-04-18 19:49:56
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • i love Rihanna
    2012-04-26 14:11:06
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)