Copy SMS

Մի վախեցիր արցունքներից…

Մի վախեցիր արցունքներից… - արցունքներ, խոսքեր

Ոչ երգը, ոչ հետաքրքիր աշխատանքը, ոչ տուրիզմը, ոչ տրանկվիլիզատորները (դեղերը, որոնք իջեցնում են հոգեհուզական լարվածությունը), ոչինչ այնպես հուսալիորեն չեն լիցքաթափում կուտակված բացասական հույզերը, ինչպես արցունքները: Դա հասկանում էին դեռևս հին մարդիկ և ծանր վշտի դեպքում ամենալավ դեղը նրանք համարում էին արցունքները: Որքան էլ դրանք այրող լինեն, արցունքներից հետո հոգին թեթևանում է: Իսկ ուրախության արցունքնե՞րը: Ի~նչ երանություն է դա: «Մի’ չորացեք, սիրո հավերժ արցունքներ»,- այսպես կարող էր ասել միայն մեծ Գյոթեն: Եվ, երևի, մենք իզուր ենք այդպես ամաչում արցունքներից…

Բացասական հույզերի դեպքում օրգանիզմն արյան մեջ արձակում է հորմոններ, այդ թվում ադրենալին, որը նեղացնում է անոթները, բարձրացնում արյան ճնշումը, ակտիվացնում է էներգետիկական պրոցեսները:
Եթե հույզերը շատ ուժեղ են (օրինակ` ծանր ցնցումը), ապա պաշտպանիչ միջոցները կարող են չօգնել և այնժամ օրգանիզմը «կայրվի» ռեակցիաների խարույկի մեջ: Որպեսզի «ներսից չպայթել» ուժեղ ցնցումներից, հարկավոր է, ինչ գնով էլ լինի, «այրել», ծախսել ավելորդ հորմոնները` հույզերի լիցքաթափման միջոցով: Մերձավորի մահվան դեպքում, օրինակ, հարկավոր է լիուլի լաց լինել, այլ կերպ«արցունքներով չարտահայտված վիշտը կստիպի լաց լինել ուրիշ օրգանների»: Իսկ եթե «լաց լինեն», այլ խոսքերով ասած` կսեղմվեն սրտի անոթները (կորոնարները), ապա դա վտանգ կստեղծի կյանքի համար: Արցունքները «սրտի վրայի հարվածը» ուղղում են իրենց վրա: Պատկերավոր ասած, որքան շատ բացասական հույզեր են «դուրս հոսում» արցունքների հետ, այնքան քիչ են սեղմվում անոթները:

Շվեդ ատամնաբույժ Յուհան Նուրբերգը, ելնելով այն բանից, որ արցունքները իջեցնում են արյան ճնշումը, այդ թվում նաև լնդերի անոթներում, հիվանդներին երաշխավորում է լաց լինել, որպեսզի անցնի ատամի ցավը:


Зачем идёт дождь? Чтобы потом была радуга!)))
Зачем ты плачешь? Чтобы потом улыбнуться!)))
Когда я плачу, я прощаю… и через это прощение становлюсь сильнее.
Иногда плачу о дорогих мне людях, когда вижу, что они на краю беды… тогда я не могу остановить слёз, пока не пойму, что я должна доверять…
На самом деле, это трудное решение – начать доверять…
Доверять в первую очередь Богу…
Но “верующий в Него не постыдится” (Рим.10:11)


P.S. Կարճ և կոնկրետ` արցունքները նույնպես մարդու համար են, և, ինչպես մեր մեջ կատարվող ցանկացած պրոցես, այն նույնպես հենց այնպես չէր կարող լինել. եթե ամպում է հոգիդ, եթե ներսումդ կուտակվում են բացասական հույզերը, անիմաստ է զսպել հույզերդ (հատկապես, երբ մենակ ես…) կամ նախատել դիմացինիդ` արցունքները չզսպելու համար… Սովորենք պարզապես, թեկուզ դառնալով Արև, լուսավորել` այդպիսով ապահովելով ժպիտափայլ ծիածանի գուներանգը… )))

Եղեք Առողջ և Երջանիկ!!!

7

14

1102