Copy SMS

Սեր առաջին հայացքից… հորինված լեգենդ , թե իրականություն….

Սեր առաջին հայացքից… հորինված լեգենդ , թե իրականություն…. - մտքեր, սեր


Գոյություն ունի սեր առաջին հայացքից ասվածը, թե այն հորինել են անհույս ռոմանտիկները:  Եթե անկեղծ ես ինքս էի ուզում հասկանալ գոյություն ունի <> ասվածը, թե ոչ: Սկսեցի հետազոտություններ կատարել, տարբեր ուսումնասիրությունների հետ ծանոթացա, խոսեցի այն մարդկանց հետ ովքեր միանշանակ պնդում էին, որ սիրահարվել են առաջի հայացքից: Փորձեցի հասկանալ, թե ինչ է <> ասվածը:

 Հոգեբանները միանշանակ պնդում են, որ մենք կարող ենք սիրահարվել առաջին հայացքից միայն, որոշակի հոգեվիճակի ժամանակ:

Հանդիպելով ինչ որ մեկին մենք կարող ենք անտարբեր լինել նրա նկատմամբ, սակայն, մի քանի օր անց կրկին նրա հետ հանդիպելով կարող եք պարզապես մինչև ականջների ծայրը սիրահարվել: Ամեն ինչ կախված է մեր հոգեվիճակից, եթե առկա են ստրեսային իրավիճակներ սիրահարվել դժվար թե ստացվի:

 

Եթե երկուսի մոտ էլ  ծնվում է <>, դա պարզ է դառնում ընդամենը 30 վայրկյան անց: Այդ մասին է վկայում ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները: 78% կանայք զգալով այդ տարօրինակ զգացմունքը նայում են տղամարդկանց աչքերի մեջ, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում: Եթե կինը նկատում է այդ նույն շփոթմունքը տղամարդու աչքերի մեջ, ապա շնորհավորում եմ, նրանք սիրահարվել եք առաջին իսկ հայացքից:

Իսկ ինչ է կատարվում մեր հետ, երբ հանդիպում ենք մեր սիրելիին: Սիրտդ սկսում է արագ աշխատել, հոգուդ խորքում քեզ թվում է, որ երկար տարիներ ճանաչել ես նրան, որ նա քեզ շատ հարազատ մարդ է: Մի խոսքով  ռոմանտիկ ֆիլմի սցենարի համապատասխան:

Ա քիչ էր մնում մոռանայի…. Կա այնպիսի կարծրատիպ, որ ոչ բոլոր մարդիկ կարող են սիրել, որ դա տրված չէ բոլորին: Ոչ սիրելիներս դա սուտ է… Հոգեբանները նշում են, որ բոլոր մարդիկ էլ կարող են մինչև ականջների ծայրը սիրահարվել և խենթի պես սիրել… Կարևոր է միայն հոգեվիճակը…!!!!  

Մաղթում եմ ձեզ նոր և անմոռանալի սիրային արկածներ

Սեր առաջին հայացքից… հորինված լեգենդ , թե իրականություն…. - մտքեր, սեր
Սեր առաջին հայացքից… հորինված լեգենդ , թե իրականություն…. - մտքեր, սեր
Սեր առաջին հայացքից… հորինված լեգենդ , թե իրականություն…. - մտքեր, սեր