Copy SMS

Տառապանքը արժեզրկված ֆոնդ է

Տառապանքը արժեզրկված ֆոնդ է - տառապանք, խոսքեր


Իսկ Ես այսօր ուզում եմ խոսել այն իրականության մասին, ինչը կոչում եմ «Անհիմն տառապանք»: Ինչո՞ւ, կարո՞ղ է տառապանքը լինել անհիմն, ինչպե~ս… գուցե նման արձագանքներ լսեմ ես, գուցե հակաճառեք ինձ` զայրացած մռութիկով ասելով ինձ` գի՞ժ ենք, ի՞նչ է, որ առանց որևէ պատճառի տառապենք: Պատասխանեմ` ՀԱ! Եթե ուզում եք, գիժ անվանեք ձեզ, եթե ոչ` համաձայնե’ք ինձ հետ: ))

Երկար եմ գրելու ու խոսքս անմիջապես նշանակետին եմ ուղղորդելու, մի քիչ սրացնելու եմ այն, մի քիչ խստացնելու:

Չեմ կարծում, որ Դուք չեք նկատում այն, ինչ կատարվում է մեր շուրջը: Իսկ ի՞նչ է կատարվում. հենց այն, ինչը ցավ է, ախտ, հիվանդություն Հայ ազգի համար: Բացի այն, որ բողոքում ենք բոլորս, բողոքում` ինչից պատահի` գուցե այդպիսով լիցքաթափելով մեր մեջ կուտակված զայրույթը, որը կարող էր հարուցել շրջապատը, արարքները, նաև պետությունը` իր օրենքներով… Այսպես, բացի այն, որ շարունակ կարող ենք բողոքել, նաև… ամենասարսափելին ա’յլ տեղում է… Որտե՞ղ, հենց այնտեղ, որտեղ սկսվում է դժբախտ զգալու հիմնական պատճառը` մեր ներսում, Ձեր նեսում, հենցՔո’ ներսում, որ քեզ կարող ես դժբախտ զգալ օրվա մի աննշան անհաջողության պատճառով, տրամադրության մի այնպիսի անկում ունենալ, որ կհերիքի շատ օրեր մռայլ երևալու… Ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք ավելի հեշտությամբ նախընտրում նետվել տխրության, քան ուրախության գիրկը: Չհասցնելով ուրախությունը վայելել` կարող ենք նույնիսկ ակամայից արթնացած հիշողություններով տխրությանը կրկին հրավերք ուղարկել` մասնակից լինելու մեր ուրախությանը… Մի զարմանա, ո’վ մարդ արարած, այդպիսին ենք մենք, և դա է փաստում կյանքը, եթե նույնիսկ պատճառ չլինի տարակուսելու, որ լիարժեք է մեր երջանկությունը, կարող ենք միանգամից կշեռքի մյուս ծայրին թեթև տարուբերել այն միտքը, որ ամեն ինչ հավերժ չէ…

Հիմա երևի կհարցնես` հետո՞ ինչ, որ այդպես է, ի՞նչ վատ բան կա նրանում, որ տխրությունն ենք մեզ ընկեր դարձնում, ուզո՞ւմ ես իմանալ: Կասե’մ: Դու ոչ միայն Քեզ ես վնասում, նաև` ընտանիքիդ, շրջապատիդ, ընկերներիդ, ի վերջո` գործն է տուժվում Քո պատճառով, այն գործը, որը կատարում ես, որն ունես…
Չեմ կարծում, որ հաճելի է ուշադրություն գրավել “դժբախտ կեցվածքով”, չեմ ուզում կարծել կամ մտածել, որ այդպես է…դրա համար չեմ փորձի «հասկացնել», որ բոլորովին էլ լուրջ չի կարող ընդունվել «մռայլ ու մտահոգ դեմքով հոգոցները», որոնք դարձրել ես սովորական, ամենօրյա սովորություն… Չէ~, սա Քո մասին չի, չէ՞, Ուրեմն, անցանք առաջ!

Խոսքս, հարկավ չի վերաբերվում այն բուռն ստեղծագործ անձանց, այն ուժեղ անձնավորություններին, ում դժբախտության զգացումը կարող է նույնիսկ ոգեշնչել, հասցնել էքստազի և դառնալ բացառիկ արվեստի գործ կատարելու շարժառիթ…Սա ուրիշ հարց է:
Թող ներեն ինձ այն մարդիկ, ովքեր Դժբախտ են յուրովի` ունեն լուրջ պատճառ դրա համար, թող ներեն, որ նյութի սկզբում չառանձնացրի…
Ուրիշ հարց է դժբախտ զգալու պատճառի իրական լինելը: Նրբանկատորեն կշրջանցեմ այս իրավիճակը` ներկայացնելով Ձեզ “Մեծերի Խոսքը”. այն նպատակ ունի ցույց տալու, որ նույնիսկ Մեծ վիշտը չի կարող խանգարել շարունակել ապրել…արժանավայել…


Իսկապես, ուժեղ վշտահար մարդիկ քիչ գործունակ են: Նրանք ոչ միայն չեն կարողանում պատշաճ կերպով աշխատել ֆիզիկապես և թույլ են մտածում. Նրանց մոտ խիստ սեղմված են մկանների ու ուղեղի անոթները:
Այն մարդկանց մոտ, որոնղ ծանր դժբախտություն է պատահել, ինչպես ասում են, ամեն ինչ ձեռքերից վայր է ընկնում: Շատ բնորոշ է, որ նրանք իրենց վիշտը արտահայտում են միայն բառերի, ձայնարկությունների (օխ, ախ) կրկնությամբ: Հիշենք Գոգոլի վիպակում Տարաս Բուլբային: Այն բանից հետո, երբ զոհվեց նրա որդին, Տարասը ամբողջ ժամանակ կրկնում էր նույն բանը. «Օստապ, Օստապ, որդիս…»:
Երբ մարդ զգում է անսահման հուսահատություն, ուժից վեր վիշտ, լռում . ոչ մի խոսակցություն, ոչ մի բողոք, ոչ մի հառաչանք չես լսի նրանցից:
“Ով ի վիճակի է արտահայտել, թե ինճպես է տոչորվում, նա բռնկված է թույլ կրակով”- (Պետրարկա)
«Միայն փոքր վիշտն է խոսում, մեծը լուռ է»,- հաստատում էին անտիկ իմաստունները:
«Որքան խորն է տանջանքը, այնքան այն լռակյաց է»:
Արևելքում ասում են` «Երբ հեծյալը հոգով ընկճվում է, նրա ձին չի կարող սլանալ»:
«Տառապանքը,- գրել է Մաքսիմ Գորկին,- աշխարհի խայտառակությունն է, անհրաժեշտ էայն ատել, որպեսզի ոչնչացնել»:
Հույզերը կարգավորվում են ոչ թե կամքի, այլ գործողության միջոցով: Ծանր կորուստը ոչնչով չի կարելի փոխարինել, ահա ինչու անհրաժեշտ է ոչ թե տրվել տանջալի ապրումներին, այլ ակտիվորեն զբաղվել ուրիշ գրծով: Պետք է, ինչպես սովորեցրել է Ի. Պավլովը, – «կիրք մղել մկաները» և թեթևություն գտնելֆիզիկական աշխտանքում (լսում ե՞ս, հարգելիս, ֆիզիկական աշխատանքում, իսկ այն ինտերնետում չես գտնի, ամենամոտ տարբերակը տնային գործերով զբաղվելն է;).): Անհրաժեշտ է առաջացնել, այսպես կոչված, բացասական ինդուկցիա` գլխուղեղի կեղևում ստեղծել գրգիռի նոր, առավել ուժեղ կենտրոն, որը կճնշեր մարդուն տանջող օջախը:


Գիտե՞ք ինչ եմ ուզում ես հիմա և որն է իմ այս գրառման միակ նպատակը` ոչնչացնել «Սերը տխրության, տառապանքի հանդեպ»: Վե’րջ, հերի’ք է: Սպանենք մեր մեջ այդ «Սերը»` տեղ տալով ավելի պայծառ սիրուն` ուրախության, բերկրանքի հանդեպ ազնիվ սիրուն…



 

Տառապանքը արժեզրկված ֆոնդ է - տառապանք, խոսքեր

Եկեք սովորենք ապրել ԱՅՍՕՐՎԱ օրով, ապրել այն զգացմամբ, որ ոչինչ անհետ չի կորչում, որ նույնիսկ ակնթարթային ուրախությունն ունակ է հիշողություն դառնալու և լուսավորելու նոր ուրախությունների ճանապարհը…: Տեսնո՞ւմ եք, վայրկենապես լցվեցի մտքերով, համեմատությոուններով, ես կարող եմ այսպես շարունակել, կիսվել Ձեզ հետ իմ մտքերով, զրուցել, լսել Ձեզ, հասկանալ… հավատացեք ինձ, վստահեք… Տխրելով ու անիմաստ պատճառներով տրամադրություն փչացնելով ոչնչի չե’ք հասնի բացի միայնակ ու մռայլ ապագայից: Հասկանո՞ւմ եք ինձ: Ես չեմ կարող փոխել Ձեր խառնվածքը, կաք այն, ինչ կաք, ԲԱՅՑ! կրկին արտահայտում եմ այն, ինչ մտածում եմ` բնավորությունը կարող ենք հղկել, հապա էլ ինչ իմաստ կունենար սերտել էթիկա, զարգացնել մեզ, ինքնակատարելագործվել` այդպիսով նաև յուրաքանչյուրիս մեջ ծլարձակման ունակ սաղմերի համար բարենպաստ հող ապահովելով…

Քայլ առ քայլ, օր-օրի, կամաց-կամաց, սակայն հաստատուն ձևով լուսավորեք Ձեր միտքը, պատկերացրեք այդ լույսը` կենարար, ջերմ ու վարար… Ուրախացեք այն ամենով, ինչ ունեք, Դուք իրավունք չունեք չնկատելու այն արժեքավորն ու հիմնականը, որով շրջապատված եք, ունեք կյանքում. դա կարող է լինել ընտանիքը, ընկերները, հարազատիդ Երջանկությունը (հա, մոռացել էի ասել, որ պիտի սովորես նաև Երջանկանալ զգալ հարազատիդ հաջողություններով, ուրախությամբ, Նրա երջանկության համար պիտի բերկրանքով լցվես…), պիտի սովորել ընդամենը դարձնել բնավորություն… Դուք այդժամ Երջանիկ կզգաք նաև եղանակի համար, Երջանիկ կզգաք, երբ առաջին ձյունը ճերմակ մաքրությամբ քեզ ողջունի, երբ ծիածանը ժպտա անսպասելիորեն: Քեզ մնում է միայն նկատել` շատ են առիթները ուրախությամբ լցվելու… Հավատա’, ավելի շատ են, քան կարող է մտքովդ անցնել… Հավատում ես ինձ, այնպես չէ՞:

Դու այս պահին հենց ինքնակատարելագործման ճանապարհին ես, ու Դու կարող ես Լավատես դառնալ, Դու կարող ես, քանի այս նման թեմայի կողքով անտարբեր չանցար, ընթերցեցիր մինչև վերջ: Տեսնում ես, թե որքան հեշտ է` Ժպտալ, դե~, ավելի լա~յն, այնպես որ բառապաշարից, Ձեր անձնական բառաֆոնդից հանեք վերջապես հետևյալ արտահայտությունները` Ուժ չունեմ ժպտալու, այնքան դժվար է ուրախանալ, երբ… Երբ ի՞նչ: Ի՞նչ կարող է պատահել առօրյաում, ինչը քեզ այդպես վշտացնի, ի վերջո հուսահատության դուռը կթակես, ա՞յդ ես ուզում: Կարծում եմ` ոչ: Դու երիտասարդ ես, ունես նպատակներ, ապագա, ի վերջո երազանքներ, ըստ այդմ էլ ուժ` իրագործելու այն (չմոռանանք մտքի ուժի մասին):

8

7

1894