Copy SMS

Ինչու՞ սովորեմ անգլերեն

Ինչու՞ սովորեմ անգլերեն - անգլերեն, լեզու, սովորել


Աշխարհում ամենաշատ օգտագործվող լեզուն անգլերենն է, որն ավելի քան 380 միլիոն մարդու մայրենի լեզուն է: Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում գոնե անգլերենի տարրական գիտելիք է պետք աշխատանքի ընդունվելու, համակարգիչ սովորելու և այլնի համար:

Այս լեզվի մասին կան որոշակի փաստեր, որը կարող է հետաքրքրել ձեզ: Ահա այդ փաստերը.



  1. Աշխարհում ամենաշատ տարածված և ամենաշատ օգտագործվող լեզուն անգլերենն է. նրանով ավելի շատ մարդ է խոսում ու գրում, քան ցանակցած այլ լեզվով:

  2. Գրեթե 700 միլիոն մարդ խոսում է անգլերեն՝ որպես օտար լեզու:

  3. Այս լեզվի բառապաշարն ավելի հարուստ է, քան մեկ այլ լեզվինը: Օքսվորդի անգլերեն բառարանը(Oxford English Dictionary) նշում է ավելի քան 500.000 բառ և դեռ կան որոշ գիտական բառեր, որոնք հաշվառված չեն

  4. Աշխարհի համակարգիչների ինֆորմացիայի ավելի քան 80%-ը անգլերենով է

  5. Անգլերենը աշխարհի եկեզեցիների խորհրդարանի պաշտոնական լեզուն է

  6. Աշխարհի 5 ամենամեծ հեռարձակման կենտրոնների (CBS, NBC, ABC, BBC և CBC) լեզուն անգլերենն է

  7. Զբոսաշրջիկները տեղացիների հետ հիմնականում հաղորդակցվում են անգլերենով

  8. Համացանցում ամենաշատ օգտագործվող և գլխավոր լեզուն դարձյալ անգլերենն է

Լինում են նաև դեպքեր, երբ բացի անգլերենից չենք կարող ուրիշ լեզու օգտագործել:

Այս լեզուն այսքան շատ տարածված դարձավ Բրիտանական կայսրության գրաված տարածքների շնորհիվ: Զավթած տարածքների բնակչությունն աստիճանաբար յուրացնում էր այս լեզուն:

Աստիճանաբար այն թափանցում է Հնդկաստան, ԱՄՆ, Կանադա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Իռլանդիա և շատ ու շատ այլ երկրներ:

Դե ինչ, համոզիչ փաստեր են, այնպես չէ՞: Այսպիսով, ուզում եմ խրախուսել և մոտիվացնել ձեզ, որպեսզի է՛լ ավելի մեծ ջանքեր ներդնեք օտար լեզուներ, մասնավորապես՝ անգլերեն սովորելու համար:

1

17

2161

  • Miley FORever
    2012-04-21 19:27:23
    Իսկ ես ֆրանսերեն եմ սովորում
  • Sherlock*ՔՓ ՖԲՌ
    2012-04-21 19:28:11
    Չինարեն սովորեք 2 մլրդ, մարդա խոսում
    • ღℒIℒITღ
      2012-04-21 19:28:56
      :D :D
    • Miley FORever
      2012-04-21 19:29:02
      հա բայց ամենասիրունը ֆրանսերենն ա :P :D :D :D
      • ღℒIℒITღ
        2012-04-21 19:30:00
        ՃԻՇՏ ԵՍ ԱՐՄԻՆ ՋԱՆ (լավ) (լավ)
      • Miley FORever
        2012-04-21 19:30:40
        գիդաաաաաաաաաաաաաաաաաաս
      • Sherlock*ՔՓ ՖԲՌ
        2012-04-21 19:31:40
        ես իսպաներեն եմ սիրում, ֆրանսերենն էլ ոչինիչ, մեկ էլ պորտուգալերեն ՞ ;)
      • ♥Anna-Number One♥
        2012-04-21 19:32:24
        կարողա շատ լեզուներ սիրես,բայց կարևորը էդ ամենը սովորելն ա
      • Miley FORever
        2012-04-21 19:32:26
        ոոոոոոոոոոոոնց ոչինչ :@ :@ :@ :) :)
      • ღℒIℒITღ
        2012-04-21 19:33:08
        (բռավո) (բռավո)
      • Sherlock*ՔՓ ՖԲՌ
        2012-04-21 19:33:12
        դե սովորում եմ Ան ջան
      • ღℒIℒITღ
        2012-04-21 19:33:43
        ԿԱՐևՈՐԸ ՀԱՅԵՐԵՆԸ ԻՄԱՆԱՍ :D :D :D :D
      • ♥Anna-Number One♥
        2012-04-21 19:33:48
        որ լեզուներն ես սովորում
      • Sherlock*ՔՓ ՖԲՌ
        2012-04-21 19:39:44
        դե նենց խորացված չէ, մի 5-6 հատ ռոսսետա ստոնով ;)
    • ♥Anna-Number One♥
      2012-04-21 19:29:32
      :D :D :D
  • ☆★❤NARI❤☆★
    2012-04-21 19:32:37
    (լավ)
  • էլլատելլաբելլա
    2012-06-13 19:41:47
    ես շատ եմ սիրում անգլերեն ու մեկ էլ իսպաներեն տիրապետում եմ անգլերենին նորմալ, իսկ իսպանեներն սովորում եմ դեռ սկսնակ եմ ու մի քիչ դժվարանում եմ միանգամից 2 լեզու սովորել բայց ոչինչ O:) O:) O:)