Copy SMS

ԱՄՆ-ում շների համար հեռուստաալիք է ստեղծվել

ԱՄՆ-ում շների համար հեռուստաալիք է ստեղծվել  - լուսանկար, շներ, գեղեցիկ

Այսուհետ ԱՄՆ-ում կգործի հեռուստաալիք, որը եթեր կհեռարձակի միայն շների համար նախատեսված հաղորդումներ:

DogTV-ն մինչ այդ փորձնական կաբելային հեռուստաալիք է եղել, սակայն հեղինակները, տեսնելով դրա հաջողությունը, որոշել են ընդլայնել հեռահաղորդակցությունը:

Հեռուստաալիքով կցուցադրվեն տարատեսակ հաղորդումներ, որոնցում առանցքային դեր կունենան շները: Կհնչեն հանգստացնող երաժշտություն, հնչյուններ, կցուցադրվեն նաև տարատեսակ պատկերներ:

«Ես միշտ մեղավոր եմ զգացել, երբ շանս միայնակ թողել եմ տանն ու գնացել եմ աշխատանքի, այժմ մեր բարեկամները ուրախանալու նոր առիթ կունենան»,- ասել է հեռուստաալիքի ստեղծման նախաձեռնողներից մեկը: