Copy SMS

Բարսելոնա

Բարսելոնա - հետաքրքիր, ֆուտբոլ


1899 թվականի նոյեմբերի 29-ին Հանս Գամպերը 11 այլ մարզասերների հետ միասին հիմնադրեց "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլ' խաղ, որ դեռ մեծ մասամբ ծանոթ չէր աշխարհի այս հատվածին:   Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այս նախաձեռնությունն ի վերջո այսպիսի ահռելի զարգացում կունենա: 

 

 

Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող  "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը հմտացել  է յուրաքանչյուր ոլորտում, և այն  արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ, այսպիսով իրականացնելով ակումբի  "ավելին, քան ակումբ" կարգախոսը:

 

"Բարսելոնան" ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական առումով, այլ նաև հասարակության, քաղաքականության և մշակույթի: Ամենադժվարին ժամանակներում, "Բարսելոնան" մի չափօրինակ էր, որ ներկայացնում էր Կատալոնիան եւ Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը' սիմվոլիզմ, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել Ակումբի և նրա անդամների արտահայտչամիջոցի հետ: Իսպանիայի համատեքստում "Բարսելոնան" դիտվում է որպես բաց և ժողովրդավարական ակումբ: Ամբողջ աշխարհում "Բարսելոնան", հատկապես Unicef-ի երեխաների հովանավորության համաձայնագրի միջոցով, նույնացվեց հոգատարության հետ:

 

Համարյա մի ամբողջ դար, "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբն ունեցել է փառքի ու ցավի միջանցիկ պահեր, հռչակ և այլ' ավելի քիչ հաջողված ժամանակաշրջաններ, էպիկական հաղթանակներ և ստորացուցիչ պարտություններ: Բայց այդ բոլոր տարբեր պահերն օգնել են, որ սահմանվի  Ակումբի էությունը, որի շնորհիվ իր յուրահատուկ բնույթի, եզակի է ամբողջ աշխարհում:

 

Ավելի քան հարյուր տարվա գոյության ընթացքում, բնականաբար, եղել են տարբեր ժամանակաշրջաններ, ինչպես սոցիալական, այնպես էլ մարզական առումով: Վաղ տարիներին (1899-1922) Ակումբի հիմնադրման պահից սկսած մինչ "Լես Կորտս" մարզադաշտի կառուցումը, "Բարսելոնան"  մի ակումբ էր, որը ստիպված էր ինքն իրեն տարբերակել  Բարսելոնայի մյուս ֆուտբոլային հավաքականներից: Այն աստիճան, որ Ակումբը դարձավ ամբողջ քաղաքի դեմքը: "Բարսելոնան" շուտով դարձավ Կատալոնիայի առաջատար ակումբը և սկսեց ավելի ու ավելի ասոցացվել Կատալոնիայի ազգային ինքնության հետ:

 

"Լես Կորտսից" մինչ " Կամփ Նոու" (1922-1957), ակումբն անցավ հակադիր ժամանակահատվածների միջով: Իր անդամակցությունն առաջին անգամ հասավ 10.000-ի, երբ ֆուտբոլը վերաճեց զանգվածային երևույթի, և սկսեց մասնագիտական բնույթ կրել: Սա այնպիսի լեգենդար գործիչների տարիներ էին,  ինչպես Ալկանտարան և Սամիթիերը: Սակայն իսպանական քաղաքացիական պատերազմի և հետպատերազմյան շրջանում առկա նյութական դժվարությունների ու քաղաքական խնդիրների պատճառով Ակումբը ստիպված էր հաղթահարել մի քանի անբարենպաստ հանգամանքներ, այդ թվում'1936 թվականին տեղի ունեցած Խոսե Սանիոլ նախագահի սպանությունը: Նախագահն այն մարդն էր, ով քարոզում էր "սպորտ և քաղաքացիություն" կարգախոսը: Սակայն Ակումբը գոյատևեց, և սոցիալական ու սպորտային վերականգնման ժամանակահատվածում նյութականացվեց "Կամփ Նոուի" ձևով, ինչը համընկավ բավականին ազդեցիկ "Լադիսլաու Կուբալայի" գալուստի հետ:

 

"Կամփ Նոուի" կառուցումից մինչ 75-րդ տարելիցը (1957-1974), "Բարսելոնան" ցուցադրեց միջակ արդյունքներ, բայց համախմբվեց որպես մի ամբողջություն' կայուն աճող անդամներով և դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերականգնվեց' ի դեմս ձախորդության և իր ինքնության: Առաջին անգամ ակնհայտ  զգացվում էր նախագահ Նարկիս դե Կարրերասի կողմից արտասանված "Բարսելոնան ավելին է, քան ակումբ" բառերի ճշմարտացիությունը: Խորհուրդը, նախագահ Ագուստի Մոնտալի գլխավորությամբ, ակումբի կազմում ընդգրկեց նոր խաղացողի' Յոհան Քրոյֆին, ով փոխելու էր ակումբի պատմությունը:

 

75-րդ տարելիցից մինչ Եվրոպայի գավաթ (1974-1992), Ակումբն ականատես եղավ, թե ինչպես ֆուտբոլային ակումբները փոխակերպվեցին դեպի ժողովրդավարություն: Դա Խոսե Լուիս Նունիեսի երկար նախագահության սկիզբն էր: , "Կամփ Նոուն" 1982 թվականի Աշխարհի գավաթի կապակցությամբ ընդլայնվեց և նրանք դարձան առաջնության հաղթողները Բասելի գավաթի խաղարկությունում (1979), ինչը մեծ հաջողություն էր ոչ միայն մարզական, այլև սոցիալական առումով: "Բարսելոնայի" կողմնակիցների հսկայական և օրինակելի արշավախումբը Եվրոպային ցուցադրում էր Բարսելոնայի և Կատալոնիայի միասնության դրոշներ: Քրոյֆը վերադարձավ, այս անգամ որպես մարզիչ, և ստեղծեց այն, ինչը հայտնի է որպես "Երազանքի թիմ" (1990-1994), որի հաղթական փառքը "Ուեմբլի" եվրոպական գավաթի նվաճումն էր Ուեմբլիում (1992), Կումանի հայտնի գոլի շնորհիվ: 

 

Միջազգային տիրապետություն. Ուեմբլիից դեպի Աբու Դաբի (1992-2009), երբ երեք նվաճումների միջև տեղի ունեցան Ակումբի ամենավերջին իրադարձությունները' դառնալով Եվրոպայի չեմպիոններ: Խոսե Լուիս Նունիեսի երկար նախագահությունն ավարտվեց, և Ակումբի հարյուրամյակի տոնակատարության ժամանակ "Բարսելոնան" ի ցույց դրեց իր լավագույն ներուժը: Հաջորդելով Ջոն Գասպարտին (2000-2003)'2003 թվականի հունիսի ընտրություններին կառավարման եկավ Ջոն Լապորտան, և սկսվեց նոր սոցիալական ընդլայնում'  172,938 անդամների և ֆուտբոլային դաշտում ավելի մեծ հաջողությունների հասնելով, այդ թվում' առաջնությունների 4 տիտղոս և Չեմպիոնների լիգայի տիտղոսներ, որոնք հաղթեցին Փարիզում, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

 

2008-2009 մրցաշրջանի ժամանակ Խոսե Գուարդիոլայի ժամանումը' որպես առաջին հավաքականի գլխավոր մարզիչ, Ակումբին նոր էներգիա հաղորդեց և նրանք արձանագրեցին ամենահաջողակ սեզոնն իրենց ողջ պատմության ընթացքում' հաղթելով վեց տիտղոս, ինչը հավերժ վառ կմնա "Բարսելոնայի" բոլոր երկրպագուների հիշողության մեջ: Հաջողությունն օգնեց Ակումբին ընդլայնել իր սոցիալական դերը և բարձրացնել հեղինակությունը զանգվածային լրատվամիջոցների շրջանակներում: 2009-2010 մրցաշրջանի ժամանակ, կրկին Գուարդիոլայի հսկողության տակ , երկրորդ տարին անընդմեջ, նրանք չեմպիոնի տիտղոս ստացան' ակումբի պատմության քսաներորդ տարում սահմանելով նոր ռեկորդ' վաստակելով 99 միավոր: Տիտղոսը չէր որոշվել մինչ վերջին օրը, երբ տետք է տեղի ունենար խաղ ընդդեմ Վալյադոլիդի, և տոնակատարություններն անցկացվեցին հենց նույն երեկոյան "Կամփ Նոու"-յում երկրպագուների հետ միասին: 

 

 

"Բարսելոնա" ֆուտբոլային ակումբի վեհությունը բացատրվում է ի թիվս բազմաթիվ այլ գործոնների' ստացած պարգևների տպավորիչ ցուցակներով: Աշխարհում շատ քիչ ակումբներ են արժանացել այսքան շատ տիտղոսների: Միջմայրցամաքային գավաթը հանդիսանում է ֆուտբոլային միակ խոշոր մրցանակը, որ երբեք չի տարվել Ակումբի թանգարան: Այնտեղ ակումբի մեծագույն հպարտությունն ու ուրախությունը մնում են Եվրոպայի երեք գավաթները, որոնք նրանք ստացել են  Ուեմբլիում (1992), Փարիզում (2006), Հռոմում (2009), ինչպես նաև Աշխարհի գավաթի ակումբային առաջնության ժամանակ (2009):

 

 

Եվրոպայի բարձրագույն կոչումը հաղթելուց զատ, Ակումբը նաև պատիվ ունի լինելու միակը, որ հայտնվում է եվրոպական ակումբային մրցակցության մրցաշարերի մասին պատմող յուրաքանչյուր թողարկման մեջ: Մրցաշարերը ստեղծվել են դեռևս 1955 թվականին: "Բարսելոնայի" բազմաթիվ նվաճումները Եվրոպայում ներառում են նաև "Գավաթակիրների թագավոր" կոչումը, որ նրանք վաստակել են չորս անգամ, ինչը համարվում է ռեկորդ: 

 

 

Բացի այդ, "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը հաղթել է նաև երեք գավաթ (1958 թ., 1960 թ. և 1966 թ.) այն մրցաշարում, որն այժմ հայտնի է որպես ՈՒԵՖԱ: 1971 թվականին "Բարսելոնան" հաղթեց միջակումբային խաղը: Նրանք մրցույթի առաջին հաղթողներն էին իսկ "Լիդս Յունայթիդը" վերջին:

 

Բարսելոնա - հետաքրքիր, ֆուտբոլ
Բարսելոնա - հետաքրքիր, ֆուտբոլ