Copy SMS

Անարդար է

Անարդար է - անարդար, կյանք, կույր, տգետ


 

Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգետը՝ կատարյալ կյանքից...

Ճիշտ է կույրը չի տեսնում գեղեցիկ բնությունը, չի հմայվում բնության հիասքանչ տեսարաններով, չի զմայլվում լուսաբացով ու մայրամուտով, բայց զգում է ու հասկանում է, թե որքան գեղեցիկ է կյանքը, թե որքան հիասքանչ են տարվա բոլոր եղանակները...


Անարդար է - անարդար, կյանք, կույր, տգետ


Իսկ տգետ մարդը երբեք էլ չի հասկանա ու չի զգա կյանքի գեղեցկությունը : Նա չի հասկանա, թե որքան թանկ է կյանքի ամեն մի վարկյանը: Տգետն ապրում է այս աշխարհում՝ պարզապես գլորելով օրերը: Նրա համար ոչինչ էլ նշանակություն չունի՝ արևը կծագի, անձրև կգա, թե աստղերը կփայլեն պայծառ երկնքում: Անձրևի ժամանակ տգետը կմտածի, թե ինչ վատ եղանակ է, իսկ կույրը անմիջապես կզգա թաց հողից բարձրացող անձրևի բուրմունքը, նրա մեղմ խշշոցը: Տգետը զրկված է կատարյալ կյանքից, որովհետև չի հասկանում կյանքի իմաստը, չի տեսնում կյանքի գեղեցկությունը: Իսկ ինչկան գեղեցիկ են տարվա եղանակները...

Այնպես, որ խղճալին ոչ թե կույրի վիճակն է այլ տգետինը: