Copy SMS

Ի՞նչն է գեղեցկացնում կնոջը 1

Ի՞նչն է գեղեցկացնում կնոջը    1 - հետաքրքիր, կին


Գեղեցկությունն ու նրա չափանիշները վաղուց հանգիստ չեն տալիս պոետներին ու նկարիչներին: Վերջերս այդ գործին են խառնվել նաև գիտնականները: Փորձում են կոնկրետ կանոններ ու չափանիշներ մշակել, ըստ որոնց կարելի կլինի գնահատել կնոջ գեղեցկությունը, հաշվարկում են կնոջ մարմնի իդեալական համաչափությունները, դեմքի առավել հմայիչ պարամետրերը և այլն: 

 

Նույնիսկ փորձում են ապացուցել, որ տղամարդիկ իրոք գերադասում են շիկահերներին: Ռուսական «Аргументы и факты» պարբերականի կայքը հավաքել է գիտնականների հետազոտությունների ու եզրահանգումների արդյունքները և հրապարակել է կնոջ գեղեցկության ամենագլխավոր պարամետրերը ըստ այդ եզրահանգումների: Դրանք են.

 

… Լիքը շութեր

Աշխարհի 7 երկրների մասնակցությամբ միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ որքան թմբլիկ են կնոջ շուրթերը, այնքան նա երիտասարդ է երևում իր իրական տարիքից: Գիտնականները համոզում են որ թմբլիկ շուրթերի «կախարդանքը» այնքան ուժեղ է, որ նույնիսկ կարող է ծածկել մազերի սպիտակությունն ու դեմքի կնճիռները: Որպես ապացույց գիտնականները առաջարկում են ուշադրություն դարձնել երեխաների շուրթերին: Դրանք միշտ ավելի խոշոր են դեմքի այլ մասերի համեմատ: Այդ է պատճառը, որ թմբլիկ շուրթերը մի քանի տարով իջեցնում են կնոջ տարիքը տղամարդու աչքերում:

Որպես իդեալական է օրինակ է բերվում դերասանուհի Անջելինա Ջոուլին:

 

… Ճերմակ ատամներ

Բրիտանացի ատամնաբույժները հաստատում են, որ ձյունաճերմակ ժպիտը ունակ է երիտասարդացնել ցանկացած կնոջ միանգամից 5-10 տարի: Իհարկե սա տրամաբանական է, սակայն արդյո՞ք կարելի է վստահել գեղեցկության հարցերը նրանց, ովքեր դրանից ուղղակի շահույթ ունեն: Ինչևէ, ճերմակ ատամները, եթե նույնիսկ կնոջը չեն երիտասարդացնում, ապա նրա ժպիտը հաստատ առավել գեղեցիկ են դարձնում:

Որպես իդեալական է օրինակ է բերվում Վանեսա Ռեդգրեյվը:

 

… Մի քանի ավել կիլոգրամ

Ի հակառակ տարածված կարծիքի անգլիացի բժիշկները հաստատում են, որ նիհարությունը բացարձակ չի գեղեցկացնում կնոջը: Ըստ դոկտոր Բահարամ Գույուրոնի տվյալների` 4 կիլոգրամ քաշի կորուստը տեսողականորեն ավելացնում է կնոջ տարիքը նույնքան տարիով և արտացոլվում նրա դեմքի վրա: Քանի որ նիհարելու պրոցեսում առաջին հերթին հենց դեմքի յուղային շերտն է մաշվում, հետևաբար դիետաների նույնիսկ չնչին չափի ավելցուկը անմիջապես փոխում է մարդու դիմագծերը: Իսկ մի քիչ յուղային ավելցուկը կլորացնում է սուր դեմքի սուրավուն մասերը, չի թողնում, որ մաշկը ճլորի ու կախվի և հարթեցնում է կնճիռները:

Որպես իդեալական է օրինակ է բերվում դերասանուհի Քեթրին Զեթա-Ջոնսը: