Copy SMS

Ի՞նչն է գեղեցկացնում կնոջը 2

Ի՞նչն է գեղեցկացնում կնոջը    2 - հետաքրքիր, կին


… Շերտավոր սանրվածք կամ լոքոններ

Հոլիվուդյան ստիլիստները իրենց ավելի տարիքով հաճախորդներին խորհուրդ են տալիս շերտավոր սանրվացք անել կամ բաժանել մազերի փունջը լոքոնների: Նրանց խոսքերով` հենց այդպիսի կտրվածքն է դեմքին թարմություն հաղորդում ու ծածկում բոլոր բծերն ու կնճիռները, որոնք առաջանում են տարիների ընթացքում: Իսկ ահա կարճ ու հավասար կտրվածքը կամ ուղղակ ուղիղ երկար մազերը ծերացնում են: Այդպիսի սանրվածքները խորհուրդ են տրվում միայն շատ երիտասարդ տարիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Խորհուրդ է տրվում նաև խուսափել մազերի փունջը հավաքել ու ձիգ կապել ծոծրակի վրա:

Որպես իդեալական է օրինակ է բերվում Գոլդի Հոունը:

 

… Մաշկի գույնի հավասար բաշխվածություն

Այն, որ մաշկի վիճակը գեղեցկության կարևորագույն էլեմենտներից մեկն է, բոլորը գիտեն: Սակայն ամերիկացի բժիշկները այս իմացությունը նոր մակարդակ են տեղափոխել: Նրանց հետազոտությունների տվյալների համաձայն գեղեցիկ մաշկն առաջին հերթին նշանակում է դեմքի մաշկի միագույնություն` մաշկի գույնի հավասար բաշխվածություն, այլ ոչ թե բծերի ու կնճիռների բացակայությունը: 170 կանանց նկարները հետազոտելուց հետո` գիտնականները եկել են այն եզրակացության, որ հենց պիգմենտացիաներն ու մաշկի գույնի անհավասար բաշխվածությունն են թույլ տալիս որոշելու մարդու իրական տարիքը կամ հակառակը` թաքցնել այն: Այնպես որ, գուցե ժամանակն է, որ կանայք հակակնճռային քսուքների փոխարեն սկսեն մտածել թեթև արևայրուքի կամ դեկորատիվ կոսմետիկայի մասին:

Որպես իդեալական է օրինակ է բերվում Հոլլի Բերրին:

 

… Թեթև դիմահարդարանք

Եթե դուք ցանկանում եք թաքցնել ինչ-որ բծեր կամ հետքեր, ավելի լավ է դա անեք ոչ յուղոտ քսուքների օգնությամբ, այլ դիմափոշիով:

Ստիլիստների կարծիքով, ծանր դիմակավորող միջոցները միայն ընդգծում են կնճիռները ու ընդհանուր առմամբ ծերացնում են դեմքը, այնպես որ ավելի լավ է օգտագործել թեթև, հազիվ նկատելի, գրեթե անգույն դիմափոշիներ: Չփոխելով ձեր դեմքի գույնը` դրանք ծածկում են ձեր դեմքի տոնային անհավասարությունները և հեռացնում են յուղոտ փայլը, որն ի դեպ ընդհանրապես գեղեցիկ չէ:

Որպես իդեալական է օրինակ է բերվում Նիկոլ Կիդմանը:

 

… Մազերի բաց երանգներ

Ըստ վիճակագրական տվյալների տղամարդկանց մեծ մասն իրոք գերադասում են շիկահերներին. աշխարհի տղամարդկանց շուրջ 2/3-ը ցանկանում է իր զուգենկուրուհու դերում տեսնել շիկահերի: Բայց և այնպես, երբ խոսքը վերաբերում է ամուսնությանը, ինչպես ասում են կտավը փոխում է իր գույները. տղամարդկանց մեծամասնությունը ամուսնանալ ցանկանում է շագանակահեր կնոջ հետ: Ամեն դեպքում գիտնականները համարում են, որ բաց երանգներ ունեցող վարսերը կնոջը հմայիչ են դարձնում: Նրանց խոսքերի համաձայն շիկահերները (նույնիսկ արհեստական) զգում են իրենց ավելի սեքսուալ, վստահ ու կենսուրախ, ինչի հաշվին էլ ավելի գեղեցիկ են երևում մարդկանց աչքերում: Եվ չնայած, որ նրանք բոլորից շատ են նկատողություն ստանում թե աշխատավայրում և թե տանը, որքան էլ որ զարմանալի է հենց նրանց աշխատավարձն է ավելի հաճախ բարձրանում:

Որպես իդեալական է օրինակ է բերվում Քիմ Քեթրոլը:

 

… Մաքրությունն առաջին տեղում է

Ավստրալացի հոգեբան Ալան Փիզը հավաստիացնում է, որ մեր բոլոր նախընտրանքներն ու պատկերացումները գեղեցկության մասին հիմնված են ֆիզիոլոգիական բարեկեցության ենթագիտակցության վրա: Այսպես, տղամարդիկ իրենց համար այնպիսի զուգընկերուհի են փնտրում, որը կկարողանա առողջ և խելացի երեխա կրել ու ծնել իրենց համար: Հետևաբար նա ինքը պիտի լինի առողջ և մաքրասեր, որովհետև կեղտը ենթագիտակցորեն կապվում է հիվանդության հետ և սեփական անձի հանդեպ անտարբերությամբ: Իսկ սեփական անձի հանդեպ անտարբեր փնթի կինը, նույնպիսի անտարբերություն կցուցաբերի իր ապագա երեխաների նկատմամբ:

Որպես իդեալական է օրինակ ոչ ոք օի բերվում: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ: Երևի հանրահռչակ մաքրասեր կին ու լավ մայր չկա:

 

… Կազմածք «ավազի ժամացույց»

Իսկ ավելի ճշգրիտ` գոտկատեղի ծավալը կազմում է ազդրերի ծավալի 70%-ը: Գիտնականների խոսքերով կնոջ մարմնի ճափսերի հենց այսպիսի համադրությունն է ավելի գեղեիցիկ և առողջ տղամարդու աչքերում: Ընդ որում, կոնկրետ որոշված սանտիմետրերը դեր չեն խաղում` կարևորը 7/10 հարաբերակցության պահպանումն է: Այնպես, որ մեր օրերում 90*60*90-ը այլևս արդիական չէ: Պարզվում է, որ 7/10 մարմնի կառուցվածքը տղամարդուն գրավում է նույնիսկ այն դեպքում, երբ կինը չափից մի քիչ ավելի գեր է:  

« Այդպիսի հարաբերակցությունը խոսում է այն մասին, որ կինը ունակ է առողջ երեխա ունենալ և որ առկա է մեծ քանակի յուղի առկայություն (որը հիմնականում գտնվում է ազդրերի տարածքում), որը անհրաժեշտ է նորածնին կրծքով կերակրելու համար». գրում է Ալան Փիզը «Ինչո՞ւ են տղամարդիկ սեքս ուզում, իսկ կանայք սեր» գրքում:

Որպես իդեալական է օրինակ է բերվում Սկարլետ Յոհանսոնը:

 

… Ամուսնու առկայություն

Բնականաբար, իդեալական կինը չի կարող մենակ մնալ: Ամերիկյան գիտնականները հավաստիացնում են, որ ընտանեկան վիճակը ազդում է կնոջ արտաքինի վրա, ոչ պակաս քան ճիշտ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բոլորից արագ ծերանում են ու կորցնում են իրենց գեղեցկությունը այն կանայք, որոնք բաժանվել են իրենց ամուսնուց: Այս ցուցանիշի երկրորդ հորիզոնականում այրիներն են ու նրանք ովքեր ընհանրապես չեն ամուսնացել: Իսկ նրանք ովքեր ամուսնացած են կամ մշտական սեռական կապի մեջ են պահպանում են իրենց գեղեցկությունը բոլորից շատ: