Copy SMS

1,6 մլն-անոց ճենապակե մեքենա

1,6 մլն-անոց ճենապակե մեքենա - հետաքրքիր, զարմանալի

Երեկ  եվրոպական շատ քաղաքներից Փարիզ են ժամանել «ավտոպապարացիներ»` լսելով, որ Փարիզում է լինելու բացառիկ մի մեքենա` Veyron L'Or Blanc-ը: Նրանք ուզածի չափ մեքենան լուսանկարելու հնարավորություն են ունեցել, քանի որ դրա տերը` արաբ մի մեծահարուստ, մեքենան կայանել է հենց փողոցում` Plaza Athenee Hotel-ի դիմաց, հայտնում է Daily Mail-ը

 Veyron L'Or Blanc-ը Veyron Super Sport-ի հատուկ թողարկումն է, արժեքը` 1,6 մլն ֆունտ: Գերշքեղ մեքենան Սաուդյան Արաբիայից գերհարուստ պատվիրատուի է պատկանում:
Մեքենան ունի 8 լիտրանոց W 16 շարժիչ, որը 253 մղոն/ժամ արագություն է զարգացնում, ընդ որում` 0-ից 62 մղոն/ժամը զարգացնում է 2,5 վայրկյանում:

 Մեքենան բացառիկ է նաև նրանով, որ ճենապակյա է` բառի բուն իմաստով: Ստեղծվել է ճենապակե սպասք արտադրող գերմանական ընկերության հետ համագործակցությամբ:

10

20

1400