Copy SMS

Ես մեղավոր եմ...

Ես մեղավոր եմ... - հույս, հավատ, սեր Ես մեղավոր եմ, որ էլ ես չկամ, գոյություն չունեմ քո կյանքում հիմա...
 Ես մեղավոր եմ, որ արցունքներս, երբ ամեն անգամ քեզ եմ տեսնում ես, թափվում են հանկարծ ու կանգ չեն առնում, ինչքան էլ ուզեմ...
 Ես մեղավոր եմ, որ քո սրտի մեջ ինձ համար պահված անգամ սեր չկա. թեկուզ մի նշույլ, որ գոնե հուսամ հետո, շատ հետո՜, ինչ-որ ժամանակ դու ինձ կսիրես...
 Ես մեղավոր եմ, որ իմ սրտի մեջ իմ հոգու խորքում դու ես` միայն դու...
 Ես մեղավոր եմ, որ մինչև մտքով քեզ չգրկեմ,  մինչև պատկերդ կրծքիս չսեղմեմ ու չհամբուրեմ, որ մինչև անգամ նկարիդ մոտ լուռ ես չաղոթեմ... չեմ քնի երբեք...
 Ես մեղավոր եմ, որ փնտրում եմ միշտ ու ամենուր հանդիպում քեզ ու տեսնելուց էլ (թեկուզ մի վայրկյան) երջանկանում եմ...
 Ես մեղավոր եմ, որ անտեսելով այնհանգամանքը, որ երբեք երբեք չես թողնի ինձ մոտ քո այդ փակ սրտին... դեռ սիրում եմ քեզ, երազում անվերջ քո սիրո մասին...
Ես մեղավոր եմ... Իսկ ԴՈւ անմեղ ես... անմեղ ես, իմ սե՛ր, չէ որ չգիտես... չգիտես` ինչ է ապրելն առանց քեզ... ոչի՜նչ չգիտես...     

Ես մեղավոր եմ... - հույս, հավատ, սերԵս մեղավոր եմ... - հույս, հավատ, սեր

2

32

1532