Copy SMS

Սեր կամ ...

Սեր կամ  ... - սեր, հրապուրանք, անհասկանալի


Երբ սկսում ես շփվել մեկի հետ, երբ նա սկսում է հետաքրքրել քեզ, երբ նա դառնում է քո օրվա մի մասը: Երբ անընդհատ սպասում ես նրա նամակին կամ զանգին, կամ նրա գալուն: Երբ զգում ես մի արտասովոր զգացմունք նրա հանդեպ: Երբ անընդհատ ուզում ես նրա կողքին լինել: Երբ նրան տեսնելուց շունչդ կտրվում է  : Երբ հանուն նրա  պատրաստ ես ամեն ինչի , դա իհարկե կարող է սեր լինել : Բայց մյուս տեսանկյունից դա դեռ չի նշանակում , որ դու սիրում ես : ԵՎ առհասարակ սիրելը հեշտ չէ: Քչերն են կարողանում սիրել: Երբ նա սկսում է հետաքրքրել քեզ դա չի նշանակում , որ սիրում ես , ուղղակի դու և նա ունեք նույն հետաքրքրությունները:

Սեր կամ  ... - սեր, հրապուրանք, անհասկանալի

Երբ նա դառնում է քո օրվա մի մասը , դա դեռ չի նշանակում, որ սիրում ես ուղղակի ձեր թեմաները կարող են շատ լինել: Երբ անընդհատ սպասում ես նրան , դա նշանակում է , որ նրա հետ լինելը քեզ հետաքրքիր է : Արտասովոր զգացմունքը չի կարող սեր լինել!!!!!  Երբ հանուն նրա պատրաստ ես ամեն ինչի , դա հարգանքն է:  Մենք շատ ենք խառնում իսկական սերը , կապվածության հետ: Վերը նշվածները կարող են անգամ հրապուրանքի ազդանշաններ լինել:

Չհասկանալով , ընկերություն ենք անում ու վերջում էլ բողոքում ենք ու մեղադրում Աստծուն:  Չհասկանալով , որ մենք են մեղավոր սերն ու կապվածությունը իրարից չտարբերելու համար:

Պետք է հասկանալ ինչ է սերը , և հետո միայն սիրել: Դա նման է օրինակ արտասահմանական երաժշտությանը , շատերը չեն հասկանում այդ երգի թե բառերը , թե իմաստը, բայց լսում են ասելով  մեզ դուր է գալիս:

 Հասկացեք սերն ինչ է , նոր բարձրաձայնեք , որ դուք  սիրում եք:

Սեր կամ  ... - սեր, հրապուրանք, անհասկանալի